Ներաճած եղունգների հեռացում
Ոտքի ներաճած եղունգը (օնիխոկրիպտոզ) ոչ միայն էսթետիկ խնդիր է, այլև վիրաբուժական ախտաբանություն, որն ուղեկցվում է ուժեղ ցավով, այտուցվածությամբ և բորբոքմամբ:
Այն ինքնուրույն կամ սովորական ոտնահարդարման տարբերակով լուծելու փորձերը հաճախ հանգեցնում են ռեցիդիվների և բարդությունների:
Իզմիրլյան բժշկական կենտրոնի պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության բաժանմունքում իրականացվում է ներաճած եղունգի մասնագիտացված հեռացում՝ ժամանակակից մեթոդներով։ Մեր նպատակն է ոչ միայն վերացնել ցավը, այլև պահպանել մատի էսթետիկ տեսքը՝ կանխելով կրկնակի ներաճը։
Ինչի՞ց է առաջանում եղունգի ներաճումը
- Եղունգի ներաճման հիմնական պատճառներն են․
- Եղունգների սխալ կտրումը (անկյունների չափազանց խորը հեռացումը),
- Նեղ, անհարմար կամ ոչ համապատասխան կոշիկներ կրելը,
- Մատների և եղգունգի շերտի վնասվածքները,
- Եղունգների սնկային ախտահարումները (օնիխոմիկոզ),
- Ոտնաթաթի անատոմիական առանձնահատկությունները և մատների դեֆորմացիաները
Ներաճած եղունգի բուժման մեթոդները
Կախված բորբոքման աստիճանից և պացիենտի անհատական առանձնահատկություններից՝ մեր վիրաբույժները ընտրում են բուժման օպտիմալ տարբերակը․
- Եղունգի շերտի եզրային հեռացում - հեռացվում է միայն եղունգի ներաճած հատվածը՝ աճման գոտու (մատրիցայի) հետ միասին, ինչը բացառում է հետագա սխալ աճը։
- Եղունգի թմբիկի (հարեղունգային թմբիկ) վիրահատություն - քրոնիկական բորբոքման դեպքում ավելորդ փոփոխված հյուսվածքի հեռացում՝ ճիշտ անատոմիական ձևը ձևավորելու համար:
Բուժման առավելությունները Իզմիրլյան ԲԿ-ում
- Ցավազուրկում․ բոլոր մանիպուլյացիաները կատարվում են արդյունավետ տեղային անզգայացման ներքո:
- Արագ վերականգնում. ընթացակարգը տևում է 20-ից 40 րոպե, և դուք կարող եք տուն գնալ նույն օրը:
- Էսթետիկ արդյունք․ մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում եղունգի բնական տեսքի պահպանմանը։
Համալիր մոտեցում դաստակի և ոտնաթաթի վիրաբուժությանը
Իզմիրլայան բժշկական կենտրոնը առաջարկում է փոքր ինվազիվ ամբուլատոր վիրահատությունների լայն ցանկ։
Մեր բաժանմունքում կարող եք ստանալ նաև հենաշարժողական համակարգի և փափուկ հյուսվածքների այլ ախտաբանությունների բուժում։
- Հիգրոմայի հեռացում - ջլերի և հոդերի բարորակ կազմավորումների անվտանգ հեռացում՝ կրկնության նվազագույն ռիսկով։
- Կարպալ թունելի սինդրոմի բուժում - արդյունավետ վիրաբուժական օգնություն միջնակ նյարդի ճնշման դեպքում՝ ձեռքի թմրածությունը և ցավը վերացնելու համար։
- Մուրճանման մատի բուժում - ոտնաթաթի մատների դեֆորմացիայի վերացում՝ քայլելու հարմարավետությունը և նախընտրելի կոշիկներ կրելու հնարավորությունը վերականգնելու համար։
Մի՛ հետաձգեք խնդրի լուծումը․ վիրաբույժին ժամանակին դիմելը կօգնի խուսափել ծանր բորբոքային գործընթացներից՝ զանգահարեք և գրանցվեք խորհրդատվության Իզմիրլյան ԲԿ-ի մասնագետների մոտ։