Հերթագրում

Հիգրոմաների հեռացում

Հիգրոման կամ գանգլիոնը իրենից ներկայացնում է բարորակ կիստոզ գոյացություն, որը զարգանում է հոդերի և ջլերի շրջանում: Առավել հաճախ հիգրոմաներն առաջանում են դաստակի, ձեռքի թաթի, մատների, ոտնաթաթի և սրունքթաթային հոդի շրջանում: Գոյացության ներսում պարունակվում է մածուցիկ հեղուկ, որն իր բաղադրությամբ նման է հոդահեղուկին (սինովիալ հեղուկին): 

Չնայած բարորակ բնույթին՝ հիգրոման կարող է մեծանալ չափսերով, առաջացնել անհարմարավետություն, սահմանափակել վերջույթի շարժունակությունը և ստեղծել արտահայտված կոսմետիկ արատ:

Իզմիրլյան բժշկական կենտրոնում իրականացվում է հիգրոմաների ախտորոշում և վիրահատական հեռացում՝ անկախ դրանց տեղակայումից: Բուժման ժամանակակից մեթոդները թույլ են տալիս արդյունավետորեն վերացնել գոյացությունը, նվազեցնել կրկնության (ռեցիդիվի) ռիսկը և 

ապահովել պացիենտի արագ վերականգնումը:

 

Ի՞նչ է հիգրոման

 

Հիգրոման կամ ինչպես ընդունված է հասարակության մեջ ասել՝ գիգրոման ձևավորվում է հոդաթաղանթների կամ ջլաբունոցների փոփոխությունների հետևանքով: Սովորաբար այն ունենում է մաշկի տակ գտնվող կլորավուն կամ ձվաձև արտափքվածության տեսք, որը կարող է ունենալ տարբեր չափսեր՝ մի քանի միլիմետրից մինչև մի քանի սանտիմետր:

Սկզբնական փուլերում գիգրոման կարող է տհաճ զգացողություններ չառաջացնել: Սակայն աճին զուգընթաց գոյացությունը կարող է ճնշում գործադրել շրջակա հյուսվածքների, նյարդային վերջույթների և անոթների վրա, ինչը հանգեցնում է ցավի, անհարմարավետության և շարժումների սահմանափակման:

 

Գիգրոմաների առաջացման պատճառները

Գիգրոմայի առաջացման ճշգրիտ պատճառները միշտ չէ, որ հնարավոր է լինում պարզել: Սակայն կարող եք նշել մի քանի գործոններ, որոքն մեծացնում են դրանց զարգացման ռիսկը՝
 

  • հոդերի և ջլերի վրա կրկնվող ծանրաբեռնվածությունը,

  • մասնագիտական ​​գործունեություն, որի արդյունքում կրկնվում են ձեռքերի շարժումները,

  • սպորտային ծանրաբեռնվածությունը,

  • հոդերի և փափուկ հյուսվածքների վնասվածքները,

  • հոդերի և ջլերի բորբոքային հիվանդությունները,

  • ժառանգական նախատրամադրվածությունը:

 

Հիգրոմաները կարող են առաջանալ ինչպես երիտասարդների, այնպես էլ տարեց պացիենտների մոտ:

 

Հիգրոմայի ախտանիշները

 

Հիվանդության հիմնական նշանը հոդի կամ ջլի շրջանում մաշկի տակ կլորավուն գոյացության ի հայտ գալն է: Լրացուցիչ կարող են նկատվել նաև՝

 

  • անհանգստություն (դիսկոմֆորտ) շարժումների ժամանակ,

  • ցավոտություն սեղմելիս (ճնշելիս),

  • ճնշման կամ լեցունության զգացում,

  • հոդի շարժունակության սահմանափակում,

  • թմրածություն կամ ծակծկոց՝ նյարդերի սեղմման դեպքում,

  • կոսմետիկ դեֆեկտ (արատ)


Ախտանիշների արտահայտվածությունը կախված է հիգրոմայի չափսերից և տեղակայումից:

 

Ե՞րբ է անհրաժեշտ հիգրոմայի հեռացումը

 

Ոչ բոլոր հիգրոմաներն են պահանջում անհապաղ վիրահատական միջամտություն: Այնուամենայնիվ, վիրահատությունը կարող է առաջարկվել հետևյալ դեպքերում.

 

  • գոյացության չափերի արագ մեծացում,

  • մշտական կամ պարբերական ցավ,

  • վերջույթի ֆունկցիայի (շարժունակության) սահմանափակում,

  • անոթների կամ նյարդերի սեղմում,

  • արտահայտված կոսմետիկ դեֆեկտ,

  • գոյացության վնասման (վնասվածք ստանալու) բարձր ռիսկ,

  • կոնսերվատիվ (ոչ վիրահատական) բուժումից հետո հիգրոմայի կրկնակի ի հայտ գալ (ռեցիդիվ):

 

Ժամանակին կատարված հեռացումը թույլ է տալիս խուսափել գոյացության հետագա աճից և դրա հետ կապված բարդություններից:

 

Ախտորոշումը վիրահատությունից առաջ

 

Նախքան բուժման մեթոդի ընտրությունը, պացիենտն անցնում է մասնագետի խորհրդատվություն: Բժիշկը գնահատում է գոյացության չափերը, տեղակայումն ու առանձնահատկությունները, ինչպես նաև կարող է նշանակել լրացուցիչ հետազոտություններ:

Ախտորոշումը հստակեցնելու համար կարող են կիրառվել՝

  • ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ),

  • մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ),

  • ռենտգենաբանական հետազոտություն՝ անհրաժեշտության դեպքում,

  • լաբորատոր անալիզներ (լաբորատոր քննություններ) վիրահատությունից առաջ:

Մանրակրկիտ ախտորոշումն օգնում է բացառել փափուկ հյուսվածքների այլ հիվանդությունները և ընտրել բուժման օպտիմալ տարբերակ:

 

Ինչպե՞ս է անցնում հիգրոմայի հեռացումը

 

Վիրահատական հեռացումը համարվում է հիգրոմայի բուժման ամենաարդյունավետ մեթոդը: Վիրահատությունը սովորաբար կատարվում է տեղային անզգայացմամբ և չի պահանջում երկարատև հոսպիտալացում:

Միջամտության ժամանակ վիրաբույժը զգուշությամբ հեռացնում է ոչ միայն գոյացության պարունակությունը, այլև դրա պատիճը (կապսուլան): Հենց պատիճի ամբողջական հատումն է թույլ տալիս զգալիորեն նվազեցնել հիգրոմայի կրկնակի ի հայտ գալու հավանականությունը:

Պրոցեդուրայի տևողությունը կախված է գոյացության չափերից և տեղակայումից, սակայն դեպքերի մեծամասնությունում տևում է 20-ից 40 րոպե:

Վիրահատության ավարտից հետո դրվում են կոսմետիկ կարեր և ստերիլ վիրակապ:

 

Հիգրոմայի վիրահատական հեռացման առավելությունները

 

Վիրահատության հիմնական առավելություններն են՝

  • գոյացության արդյունավետ վերացում,

  • ռեցիդիվի (կրկնության) ռիսկի նվազեցում,

  • ցավի և անհանգստության (դիսկոմֆորտի) վերացում,

  • ախտահարված շրջանի էսթետիկ տեսքի բարելավում,

  • արագ վերականգնում բուժումից հետո:


Ժամանակակից վիրաբուժական մեթոդները թույլ են տալիս հասնել լավ ֆունկցիոնալ և կոսմետիկ արդյունքի:

 

Ինչու՞ ընտրել Իզմիրլյան Բ/Կ-ն

 

Իզմիրլյան բժշկական կենտրոնում բուժումն իրականացվում է փորձառու մասնագետների կողմից՝ ժամանակակից ախտորոշիչ և վիրաբուժական տեխնոլոգիաների կիրառմամբ: Պացիենտները ստանում են համալիր ուղեկցում բոլոր փուլերում՝ սկսած առաջնային խորհրդատվությունից մինչև լիարժեք վերականգնում:

 

Մեր առավելություններն են՝

  • բարձր որակավորում ունեցող վիրաբույժներ,

  • ժամանակակից սարքավորումներ,

  • անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտին,

  • հարմարավետ պայմաններ,

  • որակի և անվտանգության միջազգային ստանդարտների պահպանում:

 

Եթե հոդի կամ ջլի շրջանում նկատել եք գոյացություն, մի՛ հապաղեք դիմել մասնագետի:

Գիգրոմայի վաղ ախտորոշումն ու ժամանակին հեռացումն օգնում են խուսափել հետագա բարդություններից, ապահովում է առօրյա կյանքում հարմարավետ շարժունակությունը և էսթեթիկ տեսքը։ 


Իզմիրլյան Բ/Կ-ի պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության բաժանմունքը ունի երկար տարիների պատմություն և այս ընթացքում մենք հասցրել ենք ընդլայնվել և այսօր մենք ունենք ծառայությունների լայն շրջանակ։