Հերթագրում

Տեղեկատվություն

Տեղեկատվություն

«ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոնը «Սուրբ Ներսես Մեծ» գիտակրթական և ուսումնական կենտրոնի և ՀՀ Առողջապահության նախարարության Լ. Նազարովի անվան Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի իրավահաջորդն է: 2000 թ. ինստիտուտը սեփականաշնորհվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից: 2001թ.-ին նվիրաբերվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Սուրբ Ներսես Մեծ գիտա-բժշկական կենտրոնին:

2012թ.-ին Բժշկական կենտրոնը վերանվանվեց «Իզմիրլյան» ԲԿ՝ ի պատիվ հայ մեծ բարերարի, որը մեծ ներդրում ունեցավ հիվանդանոցի վերազինման հարցում: 

«Իզմիրլյան» ԲԿ-ն բազմապրոֆիլ հիվանդանոց է, որտեղ տարեկան կատարվում է 8.000-ից ավելի վիրահատական միջամտություն, 25.000-ից ավելի ախտորոշիչ և լաբորատոր հետազոտություն:

«Իզմիրլյան» ԲԿ-ն Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Ազգային առողջապահության ինստիտուտի գիտաուսումնական բազան է:

 «Իզմիրլյան» ԲԿ–ում իրականացվում են հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման հետևյալ տեսակները․

 

Հիվանդանոցային

 

  • Ընդհանուր վիրաբուժական
  • Անեսթեզիոլոգիական
  • Վերակենդանացման
  • Մանկական անեսթեզիոլոգիական
  • Մանկական վերակենդանացման
  • Միկրովիրաբուժական
  • Պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական
  • Դիմածնոտային վիրաբուժական
  • Ներզննական վիրաբուժական
  • Ներզննական էնդոսկոպիական
  • Անոթային վիրաբուժական
  • Գինեկոլոգիական
  • Ուրոլոգիական
  • Վնասվածքաբանական
  • Օրթոպեդիական
  • Պրոկտոլոգիական
  • Քիթ-կոկորդ-ականջաբանական
  • Մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական
  • Կլինիկական դեղորայքային
  • Ընդհանուր թերապևտիկ
  • Վերականգնողական /շարժաթերապևտիկ/
  • Խորհրդատվական
  • Համաճարակաբանական
  • Ուռուցքաբանական / վիրաբուժական/

 

Արտահիվանդանոցային

 

  • Բժշկական ընդհանուր պրակտիկա
  • Սրտաբանական
  • Ֆունկցիոնալ ախտորոշիչ
  • Մաշկաբանական
  • Վեներաբանական
  • Ներզատաբանական
  • Աղեստամոքսաբանական
  • Նյարդաբանական
  • Ռևմատոլոգիական
  • Թոքաբանական
  • Ալերգոլոգիական
  • Սեռաախտաբանական
  • Սպորտային բժշկական
  • Մանկաբուժական
  • Գինեկոլոգիական
  • Ընդհանուր վիրաբուժական
  • Ուրոլոգիական
  • Ուռուցքաբանական
  • Վերականգնողական /բալնեոլոգիական/
  • Լաբորատոր-ախտորոշիչ՝ կլինիկական
  • Կենսաքիմիական
  • Բջջաբանական
  • Շճաբանական
  • Հյուսվածքաբանական
  • Մանրէաբանական
  • Ճառագայթային ախտորոշիչ՝ ռենտգենաբանական
  • Համակարգչային տոմոգրաֆիկ
  • Միջուկամագնիսային-ռեզոնանսային
  • Ուլտրաձայնային
  • Ֆիզիոթերապևտիկ՝ էլէկտրաբուժում, լուսաբուժություն

 

 

 

Մեր Կենտրոնի բաժանմունքներն ակտիվորեն համագործակցում են սփյուռքահայ անվանի բժիշկների հետ: Մասնավորապես, Ուրոլոգիական կլինիկան համագործակցում է Կարո Դերձակյանի հետ, ով Ռենալ տրանսպլանտացիայի ծրագրի տնօրենն է ԱՄՆ Արևմտյան Կալիֆորնիայի բժշկական կենտրոնում:

Օրթոպեդիայի և սպորտային վնասվածքաբանության բաժանմունքը համագործակցում է Ֆրանսուա Անտոնյանի հետ, ով աշխատում է Սան Ռաֆայելի բժշկական կենտրոնի Օրթոպեդիկ վիրաբուժության բաժանմունքում (Կայզեր Պերմանենտե):

Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը համագործակցում է ՌԴ Ն.Ն. Բլոխինի անվան Օնկոլոգիական գիտական կենտրոնի ավագ գիտ.աշխատող` Բ.Գ.Դ. Խաչատուր Բադալյանի հետ:

 

 

Մեդիա