Համագործակցություն
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը համագործակցում է Փարիզի ամենամեծ համալսարանական կենտրոններից մեկի, ազգային և միջազգային ճանաչում ունեցող ռեֆերենս բժշկական հաստատության՝ Փարիզի «Ֆոշ» բժշկական կենտրոնի հետ։
Համագործակցությունը կոորդինացնում է միջազգային կապերի դեպարտամենտի տնօրեն՝ բժիշկ- ուռուցքաբան Սերժ Բոնետիեն։
Համագործակցության առանձին օրինակներ կան նաև Իզմիրլյան ԲԿ-ի բաժանմունքների և արտերկրի մի շարք բժշկական հաստատությունների, ինչպես նաև սփյուռքի հայտնի հայ բժիշկների հետ։
Մասնավորապես․
Ուրոլոգիական բաժանմունքը համագործակցում է ԱՄՆ-ի հայտնի ուրոլոգիական կլինիկաների և բարերար Կարո Դերձակյանի կլինիկայի հետ։
- Վնասվածքների և օրթոպեդիայի, ինչպես նաև սպորտային վնասվածքների և խոշոր հոդերի բաժանմունքը համագործակցում են Ֆրանսիայի Սան Ռաֆայել բժշկական կենտրոնի օրթոպեդիկ վիրաբուժության բաժանմունքի օրթոպեդ-վիրաբույժ Ֆրանսուա Անտոնյանի հետ:
- Սպորտային վնասվածքների և խոշոր հոդերի բաժանմունքը համագործակցում են Ֆրանսիայի Սան Լյուիս- Սան Ռաֆայել Սպորտային բժշկություն- Ֆունկցիոնալ վերականգնում –Ռևմատոլոգիայի կենտրոնի հետ։ Համագործակցությունը համակարգում է բժիշկ Հերվե Զաքարյանը։
- Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը համագործակցում է բժշկական գիտությունների Մոսկվայի Ն.Ն. Բլոխինի անվան օնկոլոգիական կենտրոնի վիրաբույժ-օնկոլոգ Խաչատուր Բադալյանի հետ։