“Իզմիրլյան” բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայությունը հանրապետությունում էնդոսկոպիայի հիմնադիրներից է և կազմավորվել է 1976թ. Երևան քաղաքի 8-րդ կլինիկական հիվանդանոցի պրոկտոլոգիայի բաժանմունքի բազայի հիման վրա։ Այս տարիների ընթացքում կատարվել են ավելի քան 150 000 պլանային և անհետաձգելի ախտորոշիչ էնդոսկոպիկ հետազոտություններ:
1979թ-ից, ծառայությունը համալրվեց նոր համալիր գործիք-սարքավորումներով, իսկ հետազոտությունները սկսեցին իրականացվել անհետաձգելի ցուցումներով (աղեստամոքսային տրակտի տարբեր հատվածների արյունահոսության աղբյուրների հայտնաբերումը, արյունահոսության աստիճանի գնահատումը, հնարավորության դեպքում արյունահոսությունների դադարեցնում, աղիքային անանցանելիության պատճառների ախտորոշում և որոշ դեպքերում դրանց էնդոսկոպիկ ճանապարհով բուժում, օտար մարմինների հեռացում)։
Հանրապետությունում առաջին անգամ ֆիբրոէնդոսկոպիան կիրառվեց վիրահատական նպատակներով, 3500-ից ավելի հիվանդների մոտ կերակրափողից, ստամոքսից, հաստ աղիքի տարբեր հատվածներից հեռացվել են ավելի քան 5000-ից ավելի պոլիպներ, թավիկավոր նորագոյացություններ։
1982թ. Ծառայությունը համալրվեց ճապոնական “ՕԼԻՄՊՈՒՍ” ֆիրմայի տեսաէնդոսկոպիկ համալիրով, որը հնարավորություն ընձեռնեց կատարել տեսանկարահանումներ, կուտակել մեծ քանակի արխիվային նյութեր։
Էնդոսկոպիկ ծառայության կուտակված փորձը, տեխնիկական բազան հնարավորություն են տվել տասնյակից ավելի բժիշկների վերապատրաստվել էնդոսկոպիա մասնագիտությամբ, և ներկայիս շատ առաջատար մասնագետներ իրենց առաջին մկրտությունը էնդոսկոպիայի բնագավառում ստացել են մեր բազայի վրա։
Էնդոսկոպիկ կաբինետում կատարվոմ են մի շարք հետազոտություններ և միջամտություններ:
- Էզոֆագոսկոպիա
- Էզոֆագոգաստրոսկոպիա
- էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա
- Ռեկտոսիգմոիդոսկոպիա
- Կոլոնոսկոպիա
- Էնտերոսկոպիա
- Բիոպսիա
- Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori) բակտերիակրության որոշում
- Արյունահոսությունների դադարեցում տարբեր եղանակներով
- Օտար մարմինների հեռացում
- Փոքր պոլիպների էլեկտրոկոագուլյացիա տեղում
- 0,5սմ-ից մեծ պոլիպների հեռացում` դիաթերմիկ օղակներով
1717170001 Գաստրոսկոպիա
15.000
1718170001 Կոլոնոսկոպիա և գաստրոսկոպիա
45.000
1719170001 Գաստրոսկոպիա + HP
20.000
1720170001 Ստամոքսի բալոն՝ առանց բալոնի արժեքի
200.000
1721170001 Կոլոնոսկոպիա և գաստրոսկոպիա + HP
50.000
1722170001 HP
5.000
1723170001 Կոլոնոսկոպիա
30.000
1724170001 Կոլոնոսկոպիա կամ գաստրոսկոպիա և <0.5սմ պոլիպէկտոմիա
50.000
1725170001 CO2
5.000
1726170001 Պոլիպէկտոմիա էնդոսկոպիկ աքցանով
30.000
1727170001 Պոլիպէկտոմիա <1սմ (1 պոլիպ)
50.000
1728170001 Պոլիպէկտոմիա <1սմ (2 պոլիպ)
80.000
1729170001 Պոլիպէկտոմիա <1սմ (3 պոլիպ)
100.000
1730170001 Ամեն հաջորդ պոլիպը
30.000
1731170001 Պոլիպէկտոմիա 1-2սմ (1 պոլիպ)
110.000
1732170001 Պոլիպէկտոմիա 1-2սմ (2 պոլիպ)
170.000
1733170001 Պոլիպէկտոմիա 1-2սմ (3 պոլիպ)
220.000
1735170001 Պոլիպէկտոմիա 3-4սմ (2 պոլիպ)
500.000
1734170001 Պոլիպէկտոմիա 3-4սմ (1 պոլիպ)
300.000
1736170001 Էնդոսկոպիկ կլիպսի օգտագործում
30.000
1737170001 Բալոնային դիլատացիա
80.000
1738170001 Էնդոսկոպիկ օտար մարմնի հեռացում, փոքր
60.000
1739170001 Էնդոսկոպիկ օտար մարմնի հեռացում, միջին
120.000
1740170001 Էնդոսկոպիկ օտար մարմնի հեռացում, մեծ
200.000
1741170001 Էնդոսկոպիկ արյունահոսության դադարեցում, առանց կլիպս
70.000
1742170001 Էնդոսկոպիկ արյունահոսության դադարեցում 1 կլիպսով
100.000
1743170001 Էնդոսկոպիկ արյունահոսության դադարեցում 2 կլիպսով
130.000
1744170001 Ռեկտոսկոպիա
10.000
1745170001 Ռեկտոսիգմոիդոսկոպիա
15.000
1746170001 Վարիկոզ երակների լիգավորում (առանց լիգատորի արժեքի)
120.000
1747170001 Էնդոսկոպիկ կանթային լիգատորի օգտագործում
110.000
1748170001 ն/ե անզգայացում - կարճատև
15.000
1749170001 ն/ե անզգայացում - միջին տևողության
25.000
1750170001 ն/ե անզգայացում - երկարատև
40.000
1751170001 Ստամոքսի բալոնի արժեք
300.000
1752170001 Պոլիպէկտոմիա 2-3սմ
160.000
0112170001 Մաքրող հոգնաներ կոլոնոսկոպիայից առաջ
3.000
Տիգրան Ռոբերտի Ավետիսյան
Էնդոսկոպիկ բաժանմունքի վարիչ, էնդոսկոպիստ
Արարատ Գրիշայի Դավթյան
էնդոսկոպիստ
Կառլեն Գագիկի Հովհաննիսյան
Էնդոսկոպիստ