«Իզմիրլյան» ԲԿ-ն շարունակում է հայ-ֆրանսիական բժշկական համագործակցությունը՝ ի շահ ազգաբնակչության
22.09.2021
«Իզմիրլյան» ԲԿ-ն շարունակում է հայ-ֆրանսիական բժշկական համագործակցությունը՝ ի շահ ազգաբնակչության
Սեպտեմբերի 22-ին հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում «Իզմիրլյան» ԲԿ են այցելել բժիշկ- սրտաբան Լևոն Խաչատրյանը՝ իր թիմով, անվանի բժիշկներ՝ Օրթոպեդիայի և վնասվածքաբանության վիրաբուժության պրոֆեսոր, Սենթ-Անտուան հիվանդանոցի AP-HP Փարիզի համալսարանական հիվանդանոցների, Պիեռ և Մարի Կյուրի համալսարանների նախկին ղեկավար, պրոֆեսոր, ուսի վիրաբուժության մասնագետ Լևոն Դուրսունյանը և Ֆրանսիայի բարձրակարգ ուրոլոգ Միքայել Պերոմոռը:
Այցի ժամանակ հյուրերին ընդունեցին «Իզմիրլյան» ԲԿ-ի գործադիր տնօրենի ժ/պ Տիգրան Նալբանդյանը, «Իզմիրլյան» ԲԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վիլեն Հակոբյանը, հոգևոր տեսուչ Արժանապատիվ Տեր Պողոս Միքայելյանը և «Իզմիրլյան» ԲԿ-ի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ծրագրի համակարգող Ամալյա Գևորգյանը։
Նրանք «Իզմիրլյան» ԲԿ-ի բժիշկների հետ համատեղ կատարել են խորհրդատվություններ և պլանավորված վիրահատություններ։ «Իզմիրլյան» ԲԿ-ին Ֆրանսիայի համալսարանական հիվանդանոցային համակարգի 39 գործող հիվանդանոցային ցանցը նվիրատվություն կատարեց ՝ լապարասկոպիկ ժամանակակից վիրահատական սարք։
Հուշագրի ստորագրումից հետո «Իզմիրլյան» ԲԿ-ն դարձել է AP-HP-ի պաշտոնական գործընկերը։
Մեր կարգախոսն է բարձրակարգ բուժում՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան։