
«ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոնը հանդիսանում է «Սուրբ Ներսես Մեծ» գիտակրթական և ուսումնական կենտրոնի և ՀՀ Առողջապահության նախարարության Լ. Նազարովի անվան Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի իրավահաջորդը: 2000 թ. ինստիտուտը սեփականաշնորհվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից: 2001թ.-ին նվիրաբերվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Սուրբ Ներսես Մեծ գիտա-բժշկական կենտրոնին:
2012թ.-ին Բժշկական կենտրոնը վերանվանվեց «Իզմիրլյան» ԲԿ՝ ի պատիվ հայ մեծ բարերարի, որը մեծ ներդրում ունեցավ հիվանդանոցի վերազինման հարցում: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է տվել տեր և տիկին Իզմիրլյաններին իրենց կրոնական և հայրենասիրական ոգու համար, որի շնորհիվ բազմաթիվ հայրենասիրական նախաձեռնությունների թվում իրագորվեց նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ծրագիրը:


Անվանի բարերար, Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացած Տիգրան Իզմիրլյանի որդին՝ Սարգիս Իզմիրլյանը և նրա տիկին Քաթերին Իզմիրլյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղեկցությամբ այցելեցին Իզմիրլյան ԲԿ։
2013թ-ից բարերարի ընտանիքը սիրով ստանձնել է հիվանդանոցի վերազինման ու զարգացման պատասխանատու գործը, ինչից հետո բժշկական կենտրոնը անվանակոչվել է բարերարի անունով։
Իզմիրլյան ընտանիքի և բժշկական կենտրոնի աշխատակիցների հանդիպումն անցավ ջերմ, աշխատանքային մթնոլորտում։ Իր ելույթում պրոֆեսոր Արմեն Չարչյանը մասնավորապես նշեց․ <<Վստահաբար կարելի է ասել, որ բոլոր մեր հաջողությունների և ձեռքբերումների գրավականը նաև դուք եք, որ միշտ կանգնած եք եղել մեր կողքին և մենք միշտ զգացել ենք Ձեր հոգածության ու շունչը՝ և վիրահատարանում և ռազմի դաշտում և համաշխարային գիտաժողովներին: Ամենուր Դուք և մենք անքակտելի ենք: Ուստի թույլ տվեք Իզմիրլյան ԲԿ ողջ անձնակազմի կողմից Ձեզ շնորհել Իզմիրլյան ԲԿ Պատվավոր Վիրաբույժի բարձր կոչումը, ի հավաստում որի արժանացնել <<Իզմիրլյան Ոսկե Նշտարի>>, որն առաջինն է և դեռևս միակը, և Իզմիրլյան ընտանիքում կարող է փոխանցվել ժառանգաբար սերնդեսերունդ>>:
Իզմիրլյան ընտանիքը, գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի ուղեկցությամբ, համայց կատարեց բժշկական կենտրոնում՝ վիրահատարանում, վերակենդանացման և մյուս բաժանմուներում։ Ծանոթացավ տեխնիկական հագեցվածությանը, հիվանդասենյակների պայմաններին։ Այնուհետ հյուրերը շրջեցին հիվանդանոցի բակում։ Արմեն Չարչյանը Սարգիս Իզմիրլյանին ծանոթացրեց բժշկական կենտրոնի զարգացման ծրագրերին, նախատեսվող նոր մասնաշենքի կառուցման էսքիզ-նախագծին ու տեղայնացմանը։
Սարգիս և Քաթերին Իզմիրլյանների համար անչափ հաճելի էր տեսնել եղևնին, որը 2013թ՝ հիվանդանոցի անվանակոչության կապակցությամբ տնկել էր հայրը՝ Տիգրան Իզմիրլյանը։ Ամուսինները լուսանկարվեցին եղևնու և հուշատախտակի մոտ։ Ապա Արմեն Չարչյանի առանձնասենյակում կայացավ մտերմիկ զրույց՝ բժշկական կենտրոնի հետագա զարգացման ուղղությունների և մարտահրավերների, բուժանձնակազմի մասնագիտական որակավորման, սոցիալական և աշխատանքային գոհունակության խնդիրների շուրջ։
Հանդիպման ավարտին Արմեն Չարչյանն իր ընտանիքի կողմից Իզմիրլյան ընտանիքին նվիրեց <<Արցախի հոգևոր գանձերը>> գիրքը։ Սարգիս Իզմիրլյանը գոհունակություն հայտնեց այցից և խոստացավ ավելի հաճախ լինել Հայաստանում և մասնավորապես Իզմիրլյան բժշկական կենտրոնում։
Բաժանմունքներ
Բժիշկներ
Նորություններ

Շեքի և ցայլքի շրջանի մաշկի տարածուն թարախային ախտահարում

Արգանդի լապարասկոպիկ հիստերէկտոմիա՝ շտապ հյուսվածքաբանական քննությունից հետո

Իզմիրլյան ԲԿ բացվեց տարածաշրջանում առաջին Միզաքարային հիվանդության բուժման գերազանցության...
