Հերթագրում

Բարերարներ Տիգրան և Ելենա Իզմիրլյանների մասնակցությամբ բացվեց Իզմիրլյան բժշկական կենտրոնը

17.10.2014

ՀՀ Առողջապահության նախարարության Լ. Նազարովի անվան Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը 2000 թ. մասնավորեցվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից, իսկ 2001թ.-ին նվիրաբերվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Սուրբ Ներսես Մեծ գիտա-բժշկական կենտրոնին:

2012թ.-կենտրոնը վերանվանվեց «Իզմիրլյան» ԲԿ՝ ի պատիվ հայ մեծ բարերարի, որը մեծ ներդրում ունեցավ հիվանդանոցի վերազինման հարցում: 

«Իզմիրլյան» ԲԿ-ի բացմանը ներկա էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, բարերարներ Տիգրան և Ելենա Իզմիրլյանները, նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բարձր գնահատեց «Իզմիրլյան» հիմնադրամի  միջոցներով Հայաստանի և Ղարաբաղի տարբեր ոլորտներում իրականացված բազմաթիվ ծրագրերը, այդ թվում Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը:
Բարերար Տիգրան Իզմիրլյանը պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության  Սուրբ Մեսրոպ Մաշտոց  շքանշանով՝ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև ազգի բարօրությանը նպաստող երկարատև գործունեության համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը տվեց տեր և տիկին Իզմիրլյաններին իրենց հոգևոր և հայրենասիրական ոգու և գործունեության համար։

Բարերար Տիգրան Իզմիրլյանը կարևորեց բժշկական կենտրոնի բացումն ու վերանվանումը ի հիշատակ իր ծնողների՝ Սարգիս և Մարի Իզմիրլյանների, նաև պատրաստակամություն հայտնեց ամեն կերպ աջակցել հիվանդանոցի առաքելությանը:

Մեդիա