Հեռահար քարափշրման տեխնոլոգիայի արդյունավետությունը. 1,5 տարվա ամփոփում
26.02.2026
2024թ․ նոյեմբերին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, Մայր Աթոռի հովանու ներքո, մեկ միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կատարեց հայաստանյան առողջապահական ոլորտում և ձեռք բերեց միզաքարային հիվանդության և ուրոլոգիական այլ հիվանդությունների բուժման համար սարքավորումներ՝ ինչպիսիք են Storz Medical-ը, Olympus-ը և Quanta Systems-ը: Համակարգը կառավարվում է կենտրոնացված StorM-Touch հարթակի միջոցով և ունի կիզակետի չափերի ընտրման և հեռակառավարման հնարավորություն: Միզաքարային հիվանդությունների էնդեմիկ գոտում ապրող Հայաստանի բնակչության համար այս սարքերն ապահովում են միզաքարային հիվանդությունների ոչ ինվազիվ բուժման մեթոդ։ Սարքերի ներդրումից գրեթե 1,5 տարի անց կատարված աշխատանքն է գնահատում Իզմիրլյան ԲԿ-ի Ուրոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արթուր Գրաբսկին։