Հերթագրում

«Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016» 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակում «Իզմիրլյան» ԲԿ-ին շնորհվեց ‹‹Ոսկե մեդալ›› մրցանակ

«Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում մարտի 4-6 հայաստանյան առողջապահական համակարգը ներկայացել էր 80-ից ավելի բժշկական կազմակերպություններով:

Ցուցահանդեսի հիմնական նպատակներն էին. բժշկական տեխնիկայի, սարքավորումների և դեղերի առաջատար արտադրողների, առողջապահության ոլոտում աշխատող մասնագետների ներգրավում, նորարարական արտադրանքի առաջխաղացման համար նպաստավոր պայմանների ստեղծում: Մասնակից ընկերությունները նաև իրենց տարեկան աշխատանքի ամփոփումն էին կատարում:

Առոջապահական ցուցահանդեսին իր ծառայությունները ներկայացրեց նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, ծանոթացնելով մեկ տարվա ընթացքում կատարված փոփոխություններին, մասնավորապես, ճառագայթային ախտորոշման բաժանմունքին: Այն նախկինում գտնվում էր խորհրդատվական ախտորոշման բաժանմունքի կազմում: Տեխնիկապես վերազինվելուց հետո ծառայությունը բավականին մեծ թափ առավ, և անհրաժեշտություն առաջացավ այն ներկայացնելու որպես առանձին ստորաբաժանում: Բացվեց նաև անոթային վիրաբուժության բաժանմունքը:

 

«Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում տեղի ունեցած հոբելյանական «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016» ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողության ժամանակ ‹‹Իզմիրլյան›› ԲԿ-ին շնորհեցին ‹‹Ոսկե մեդալ›› մրցանակ: Հանձման արարողության ժամանակ նշվեց, որ կենտրոնը լավագույնն էր ներկայացել էքսպո ցուցահանդեսին, և այսօր այն, իրավամբ, համարվում է առաջատար բուժհաստատություններից մեկը հանրապետությունում` համապատսխանելով միջազգային չափորոշիչներին:

Մեդիա