Ե՞րբ և ինչպե՞ս բուժել թութքը
14.10.2022
1.Ե՞րբ և ինչպե՞ս բուժել թութքը:
Եթե հիվանդությունը ձևավորվել է, պետք է դիմել կոլոպրոկտոլոգի: Բուժումը պահպանողական է՝ քսուկների, մոմիկների, լոգանքների օգնությամբ: Եթե դրական ընթացք չի նկատվում և գործընթացը համառորեն շարունակվում է, ուղեկկցվում նոր բարդություններով, պետք է դիմել վիրահատական միջամտության:
2.Կարո՞ղ է թութքը վերածվել չարորակ ուռուցքի:
Կարող է` ինչպես բոլոր քրոնիկ բորբոքմամբ ախտահարված հյուսվածքների դեպքում: Կա հատուկ տեսություն՝ Վիրխովի տեսությունը, որը վերաբերվում է նաև թութքային հանգույցներին:
Ռուբեն Թադևոսյան
«Իզմիրլյան» ԲԿ-ի պրոկտոլոգ