Հերթագրում

Այսօր Ամենայն Հայոց Հայրապետի 70-րդ ծննդյան տարեդարձն է

21.08.2021

Վեհափառ Տեր,
Սրտանց շնորհավորում եմ Ձերդ Սրբությանը ծննդյան ուրախ առիթով: Իսկապես, մեծ պատիվ է լինել Ձեր ժամանակակիցը և ականատես լինել Հայոց Հայրապետի  հայրենանվեր և եկեղեցաշեն գործունեությանը: 
Հզոր Առաջնորդ, Ուժեղ եկեղեցի: Ձերդ Սրբության, Ձերդ Գահակալության շրջանում դիտվում է ինչպես եկեղեցու սպասավորների, այսպես էլ ողջ ազգի հոգևոր կյանքի վերածնունդ: Գերարագ զարգանում է եկեղեցաշինությունը հնարավոր բոլոր ուղղություններով։
Վեհափառ Տեր,
Մարդուս գործերը ըստ արժանվույնս գնահատում են սերունդները: Ժամանակն է այն անաչառ դատավորը, որ ի վերջո ասում է իր ազնիվ, արդար և խիստ դատավճիռը: Սերունդները, տեսնելով և գնահատելով Ձերդ Սրբության գահակալության օրոք Հայ Առաքելական եկեղեցու զարգացման, բարեկեցության և առաջադիմության բարձունքները` խոնարհվելու են Ձերդ Սրբության առջև և ազգովի շնորհելու են Ձեզ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գարեգին Բ  Եկեղեցակառույց  և կամ Եկեղեցաշեն բարձրագույն տիտղոսը:
Ի խորոց սրտի մաղթանքս է, որ ամենակարող Աստված քաջառողջ կյանքի երկար և արգասաբեր օրեր, առավել ուժ և կորով պարգևի Վեհափառ Հայրապետին, որպեսզի կարողանաք իրականություն դարձնել Ձեր բոլոր նվիրական երազանքները:

Որդիական Խոնարհությամբ
 Համբուրում եմ Ձերդ Սրբության Աջը
ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյան