Այսօր «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը ստորագրեց 3 տարվա հուշագիր
26.03.2021
Այսօր «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը ստորագրեց 3 տարվա հուշագիր Ֆրանսիայի համալսարանական հիվանդանոցային համակարգի 39 գործող հիվանդանոցային ցանցի հետ: Հուշագիրը ստորագրեց Ֆրանսիայի կողմից ՝ AP -HP հանրային օգնության միջազգային կապերի բաժնի տնօրեն Ֆլորենս Վեբերը:
Հայ-Ֆրանսիական հուշագրի ստորագրման գործում մեծ աշխատանքներ է տարել Ֆրանսիայի անվանի սրտային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը, նա հետպատերազմյան շրջանում բազմաթիվ մարդասիրական օգնություններ է կազմակերպել Հայաստանի և Արցախի հանրապետության համար և ղեկավարել այդ պրոցեսը:
Միջոցառմանը պատիվ ունեցանք «Իզմիրլյան» ԲԿ-ում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
Ծրագրի պատասխանատուն և կազմակերպողն է եղել «Իզմիրլյան» ԲԿ-ի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու 5-ՀԲՄՀ-2019 առողջապահական հիմնադրամի տնօրեն Ամալյա Գևորգյանը: