Հերթագրում

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Լազրի Նալբանդյանը։

01.07.2021

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետի, 68-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ աշխատանքային օրենսգրքի  5-րդ և 108.2-րդ հոդվածի պահանջները՝ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ Արմեն Չարչյանի լիազորությունների կասեցման (դադարեցման) ժամանակահատվածում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Լազրի Նալբանդյանը։