Պոլիպրոպիլենային ցանցերի կիրառումը որովայնի առաջային պատի ճողվածքների վիրահատության ժամանակ
14.12.2015
Ներկայումս որովայնի առաջային պատի ճողվածքները վիրաբուժական առավել տարածված հիվանդություններից են համարվում:
«Իզմիրլյան» ԲԿ- ում լապարոսկոպիկ, էնդոսկոպիկ, բարիատրիկ վիրաբույժ Դավիթ Յ. Հարությունյանի կողմից իրականացվել են որովայնի առաջային պատի ճողվածքների վիրահատություն՝ պոլիպրոպիլենային ցանցերի կիրառմամբ:
Մինչև ժամանակակից հատուկ սինթետիկ նյութերի ստեղծումը` հերնիոպլաստիկայի նպատակով օգտագործվել են տրանսպլանտատներ ու էքսպլանտատներ: Նման վիրահատությունները հաճախ բարդացել են հետվիրահատական վերքերի թարախակալմամբ և պլաստիկայի նպատակով օգտագործված նյութի՝ որպես օտար մարմնի, օրգանիզմից դուրս վանմամբ: Այսպիսի բարդությունների զարգացումը բերում է հիվանդության կրկնության:
Մեկ դար է, ինչ աշխարհի վիրաբույժները զբաղված են այս կարևոր հարցի լուծմամբ: Դեռևս 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին փորձեր էին արվում ճողվածքների դարպասներն ամրացնելու նպատակով օգտագերծել սեփական փակեղներից պատրաստված երիզներ (Mc Artur L.J.1901; Gallie W., Mesurier A.,1924):
Այս մեթոդները, սակայն, լայն կիրառում չունեցան և այժմ գործնականում չեն օգտագործվում: 1900թ. արտասահմանյան վիրաբույժների կողմից առաջարկվել է օգտագործել արծաթից պատրաստված ցանցի օգտագործումը ճողվածքների պլաստիկայի նպատակով: Հետագայում մետաղային ցանցերի կիրառումից նույպես հրաժարվեցին: Տարբեր նյութերից պատրաստված ցանցերի կիրառումը շարունակվեցին երկար տարիներ: Իրադրությունը փոխվեց 1959թ., երբ F.Usher-ի կողմից բարեհաջող օգտագործվեց պոլիպրոպիլենային ցանցից պատրաստված էնդոպրոթեզը:
Ներկայում ճողվածքների բուժման շատ խնդիրներ հնարավոր է լուծել հերնիոպլաստիկայի նոր եղանակների մշակմամբ և նոր սերնդի պլաստիկ նյութերի կիրառմամբ: Վիրահատության նախապատրաստման պարտադիր պայմաններից է գոտիի կրումը, որի նպատակն է հետվիրահատական շրջանում հիվանդի վիճակի հարմարեցումը սպասվող ներորովայնային ճնշման փոփոխմանը:
Պոլիպրոպիլենային ցանցի կիրառումը ճողվածքների բուժման ժամանակ թույլ է տալիս հաստատել, որ այն օժտված է բարձր հյուսվածքային համատեղելիությամբ և արդյունավետությամբ, կարելի է կիրառել ինչպես «Onlay», այնպես էլ «Sublay»: Մեթոդի ընտրությունը կատարվում է վիրահատության ընթացքում՝ ելնելով ճողվածքի չափերից, հյուսվածների առանձնահատկություններից: