Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակը բարեգործական համերգ տվեց «Իզմիրլյան» ԲԿ-ում
24.12.2015
Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակը,որը պարբերաբեր բարեգործական ակցիաներ է կազմակերպում, իրենց համերգով հանդես եկան դեկտեմբերի 24-ին «Իզմիրլյան» ԲԿ-ում:
Ինչպես նշում է քառյակի ջութակահարուի՝ Սոնա Ազարյանը. «Համերգը բժշկական կենտրոնում կազմակերպվում է հենց մեր նախաձեռնությամբ: Դժվար է բացատրել՝ ինչու, բայց հաշվի է առնվել նաև անձնական ծանոթությունը և հարգանքը բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի հանդեպ»,- ասաց նա:
Ամանորյա համերգն անցկացվեց ԲԿ-ի հիվանդների և բժիշկների համար «Իզմիրլյան» կենտրոնի համերգասրահում: Համերգին հնչեցին արևմտաեվրոպական և հայկական դասական երաժշտություն :
Փառահեղ ու բարձր վարպետողականություն, ահա այսպես կարելի է բնութագրել ու ամփոփել երեկոն: