Մոսկվայում կանցկացվի Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովը, որին մասնակցում է նաև «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը
10.11.2015
Նոյեմբերի 10-ին Վ.Ի.Կուլակովի անվան Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնում կմեկնարկի Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովը, որին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակության մեջ իր մասնակցությունը ունի նաև «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն՝ Արմեն Չարչյանը:
Համաժողովի բացմանը հաջորդող պլենար նիստերում Հայաստանի և Ռուսաստանի առաջատար մասնագետները կքննարկեն մոր եւ մանկան առողջության ոլորտի, վերարտադրողական առողջությանը, ԵԱՏՄ անդամակցության հետ կապված դեղերի շրջանառությանը, ինչպես նաեւ առողջապահական բարեփոխումներին, շարունակական զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:
Հավելենք, որ Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովն անցկացվել է 2014թ. Երևանում, որին մասնկացելու նպատակով Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը: