Հերթագրում

Փոքրիկները «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում էին, ոչ թե առողջական խնդրով, այլ՝ 2015թ. ճանապարհելու խինդով

30.12.2015

Դեկտեմբերի 28-ին  «Իզմիրլյան» բժշկական կենտրոն էին այցելել Ձմեռ պապն ու  Ձյունանուշը:  Նրանք եկել էին կենտրոնի աշխատակազմի՝  բուժաշխատողների, բուժքույրերի և մայրապետների երեխաների, ինչպես նաև...## թոռնիկների հետ ճանապարհելու  2015 թ.:  Հին տարին նման ձևով ճանապարհելը «Իզմիրլյան» բժշկական  կենտրոնում  ձևավորված ամենամյա ավանդույթ է:  2015 թ. երեխաները դատարկաձեռն  չճանապարհեցին,  նրանց  համար  «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը  պատրաստել էր  պարկեր  նվերներով   քաղցրավենիք,  որոնք  փոքրիկներին հանձնեցին  Նոր տարվա  խորհրդանիշները՝  Ձմեռ պապն ու  Ձյունանուշը: 

Օրվա  փոքրիկ  հերոսներն  իրենց տոնը  հիշարժան  դարձրեցին  Ձմեռ պապի ու Ձյունանուշի  հետ երգելով ու պարելով,  ասմունքելով ու  հանելուկներին արագ պատասխանելով:   Իսկ փոքրիկների տոնական օրն  ավարտվեց  ԻԲԿ-ի հոգևոր  տեսուչ   Տաթև  Արքեպիսկոպոս  Սրբազանի  օրհնությամբ և աղոթքով, ով բոլորին  փոխանցեց  Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի շնորհավորական  ուղերձը:

«Երեխաները մեր ապագան են, մեր Տիեզերքը, ի վերջո, մեր գերծունեության և երկրային կյանքի արգասիքը, մեր տեսակն ու սերունդը շարունակողը: Մանուկները բացարձակ արժեք են մեզ համար և նրանց  պետք է միշտ ուշադրության կենտրոնում պահել»,- իր շնորհավորական խոսքում  նշեց  «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:  Պարոն  Չարչյանն   ընդգծեց  երեխաների բարօրության  ու ուրախ  մանկության խնդիրը.  «Երեխաները երբևէ մռայլ դեմք թող չունենան,   նրանց  համար  թող  միշտ  լինի  անամպ ու խաղաղ  երկինք,  թող  միշտ նրանց   ուղեկցի  մանկան  ժպիտը:  Ամենակարևորը՝  ծնողները  միշտ  ուրախանան իրենց  երեխաներով  և երեխաները  կարողանան  իրենց  ծնողներին  բերկրանք պարգևեն»:  Իսկ  փոքրիկների  անհոգ մանկության  համար այսօր պակասում է . «Ծնողների  պատասխանատվության  զգացումը»:  Այս խոսքերով տոնական օրն ամփոփեց և   2015թ. փոքրիկների հետ  ճանապարհեց  «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն  Չարչյանը:  

Մեդիա