Հերթագրում

Վիրաբուժական մեթոդով ձայնի վերականգնում՝ պրոթեզավորման միջոցով

16.11.2015

«Իզմիրլյան» ԲԿ քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում  իրականացվեց  վիրահատություն` իր տեսակի մեջ հետաքրքիր ու եզակի.  կոկորդը հեռացված հիվանդի մոտ վիրաբուժական մեթոդով ձայնի վերականգնում՝ պրոթեզավորման միջոցով:


Ի դեպ,  80-ական թվականներին Ամերիկայում երկու ամերիկացի բժիշկներ՝ Բլումը և Սինգերը  ստեղծեցին  և  ներդրեցին  այս  մեթոդը, որը  համարվում էր  20-րդ դարի  լավագույն վիրաբուժական  գիտական  ձեռքբերումներից  մեկը:  2001 թվականին  մեթոդը Ռուսաստանում  ներդրեց  պրոֆեսոր Օլշանսկին,  իսկ   2005 թվականին՝  բժիշկ Վարազդատ  Ստեփանյանը Հայաստանում, ով ղեկավարում է «Իզմիրլյան» ԲԿ քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը:


«Իզմիրլյան» ԲԿ դիմել է պացիենտ, ով մեկ տարի առաջ վիրահատվել էր Մոսկվայում: Պացիենտի մոտ ախտորոշվել է կոկորդի քաղցկեղ և իրականացվել  վիրահատական միջամտություն՝ ամբողջովին հեռացվել է կոկորդը և տեղադրվել  ձայնային  պրոթեզ:  Ներկա պահին պացիենտը բողոքում է ձայնի բացակայությունից  (մոտավորապես մեկ ամիս): Հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ձայնային պրոթեզի տեղաշարժ, ինչը նաև ձայնի բացակայության պատճառն էր: Իրավիճակը նաև խիստ ռիսկային էր. այն կարող էր շնչառության կանգի պատճառ լինել՝ մահվան ելքով: 


«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կատարվել է վիրահատություն, պրոթեզը հեռացվել և  տեղադրվել է նոր պրոթեզ: Հիվանդն այժմ գտնվում է  բավարար վիճակում, ձայնը վերականգնված է…