«Իզմիրլյան» ԲԿ պաշտոնական կայքի աշխատանքների ամփոփում
11.12.2015
Օրեր առաջ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ izmirlianmedicalcentr.com պաշտոնական կայքի և ֆեյբուքյան պաշտոնական էջերի սպասարկմանն ուղղված քայլերի և կատարված աշխատանքների ամփոփում:
«Իզմիրլյան» ԲԿ բժիշկներին և ադմինիստրացիային՝ հանձինս տնօրեն Արմեն Չարչյանի, ցուցադրվեց հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացված աշխատանքների ամբողջական պատկերը: Google վերլուծական տվյալների հիման վրա համեմատական կարգով ներկայացվեց վիճակագրությունը՝ նախքան կայքի վերակառուցողական աշխատանքները և այն ավարտելուց հետո:
Հատկապես ուշագրավ էին այցելությունների քանակը, նրանց մուտքերն ըստ երկրների, ամենաշատ դիտված խորագրերի և էջերի լավագույն տասնյակը: «Իզմիրլյան» ԲԿ պաշտոնական կայք Հայաստանից զատ առաջատար դիրքում էին այցելուները Ռուսաստանից, Կանադայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից և այլ երկրնեիրց:
«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Ա. Չարչյանը կարևորեց այն փաստը, որ կենտրոնի բարձր վարկանիշի մասին է խոսում արտերկրից այցելությունների նման բարձր վիճակագրական տվյալները: Ա. Չարչյանը, փաստելով ներկայում տեղեկատվության տարածման մեջ համացանցի մեծ դերը, կարևորեց կենտրոնի ձեռքբերումներին, իրականացված լավագույն, յուրօրինակ վիրահատություններին վերաբերող լրատվությամբ հանրությանն իրազեկելը՝ մասնագետների ակտիվ մասնակցությամբ: