Սուրբ Ավետարանիչների տոնին կատարվեց բժիշկների և բուժաշխատողների օրհնության կարգ
16.10.2022
Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և «Իզմիրլյան» ԲԿ-ի հոգևոր տեսուչ Տ. Սահակ քհն. Սահակյանի ձեռամբ կատարվեց բժիշկների և բուժաշխատողների օրհնության կարգ։
Արդեն տարիներ ի վեր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ «Սուրբ Ավետարանիչների» տոնին կատարվում է բժիշկների և բուժաշխատողների օրհնության կարգ, ինչի առթիվ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներին ի խոնարհում, դուրս է բերվում նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող «Սուրբ Ղուկասե ավետարանչի» մասունքակիր Աջը։