Հերթագրում

Լապարոտոմիա՝ սիգմայաձև խթաղու ադենոկարցինոմայով հիվանդի մոտ

16.12.2015

«Իզմիրլյան» ԲԿ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք ընդունվել է պացիենտ Մ.Ե., 69տ., գանգատվելով՝ ձախ զստային շրջանի ցավերից, ընհանուր թուլությունից, դեֆեկացիայի խանգարումից, ընդհանուր վիճակը՝ միջին ծանրության:

Կատարվել է կոլոնոսկոպիա, հայտնաբերվել է սիգմայաձև խթաղու ուռուցք, հյուսվածքաբանորեն՝ միջին դիֆերենցիացիայի ադենոկարցինոմա: Ըստ ՀՏ և կրծքավանդակի ռենտգեն հետազոտության տվլալների՝ լյարդում և կրծքավանդակի օրգաններում օջախային փոփոխություններ չկան: Առկա է աջ երիկամային զարկերակի անևրիզմա: Արյան հետազոտությունները՝ առանց նորմայից շեղումների: Իրականացվել է անէսթեզիոլոգի, սրտաբանի, անոթային վիրաբույժի և թոքաբանի խորհրդատվություն: Ախտորոշվել է ՍԻՀ, ՀԻԿՍ, ՍՌԽ, եզակի փորոքային էքստասիստոլաներ, ԱՇԱ I0, բրոնխիալ աստմայի երկարատև և կայուն ռեմիսիա: Ստացել է նախավիրահատական բուժում: Ախտորոշվել է սիգմայաձև խթաղու ադենոկարցինոմա (T3M0N0G2):

Ընդհանուր զուգակցված անզգայացմամբ իրականացվել է լապարոտոմիա: Լյարդում օջախային փոփոխություններ չեն հայտնաբերվել, պարաաորտալ ավշահանգույցները մեծացած չեն: Հայտնաբերվել է սիգմայաձև աղու միջին երրորդականում ուռուցք՝ 6.0սմ տրամագծով, շարժուն: Աղիճ աղում, Տրեյցի կապանից սկսած, մոտ 60սմ երկարությամբ հայտնաբերվել են բազմաթիվ դիվերտիկուլներ: Կատարվել է սիգմայաձև խթաղու մասնահատում: Ներկայում հիվանդը գտնվում է բավարար վիճակում:

  Կոլոպրոկտոլոգիայի բաժնի վարիչ՝ Ա. Հակոբյան, վիրաբույժ՝ Տ. Բաղդասարյան

Մեդիա