Հերթագրում

Հունիսի 21-ին նշվում է Բուժաշխատողի օրը

23.06.2015

Հարգելի գործընկերներ, Հունիսի 21-ին նշվում է Բուժաշխատողի օրը: Շնորհավորում եմ բոլորիս այս օրվա առիթով՝ ցանկանալով բազմաթիվ հաջողություններ: Թերևս ավելի պատասխանատու և անձնուրաց աշխատանք քան բուժաշխատողինն է այսօր չկա աշխարհում: Քանզի մեր աշխատանքի «արժեքը» դա մարդու կյանքն է և առողջությունը: Պատահական չէ, որ բժշկի խորհրդանիշը այրվող մոմն է` «այրելով եմ լույս տալիս» կարգախոսով: Մենք` «Իզմիրլյան» ԲԿ բոլոր աշխատակիցներս, պատվով ու արժանապատվությամբ ենք կատարում մեր բարձր առաքելությունը, ամոքում ենք մեր ազգակիցների ցավը, պարգևում նրանց ժպիտ և բարձր տրամադրություն: Ես ի սրտե շնորհավորում եմ մեզ բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում աշխատանքային նորանոր հաջողություններ, մտքի թռիչք, անհողդող ձեռք, կատարողական բարձր արվեստ: Լինենք առողջ և անմնացորդ նվիրումով տրվենք հայրենանվեր աշխատանքին` ի փառս մեր Հայրենիքի:

 Հարգանքով` Ա.Գ. Չարչյան