Հերթագրում

Հունվարի 28-ը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գիտական համակարգող Արմեն Չարչյանի ծննդյան օրն է

28.01.2023

Հունվարի 28-ը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գիտական համակարգող, ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արմեն Չարչյանի ծննդյան օրն է: 
Բժիշկ լինելը մեծ պատասխանատվություն է մարդկանց կյանքի, առողջության և առողջ հասարակության համար: Բժիշկ լինելը կոչում է, մարդասիրության բարձր կարգավիճակ:
Տիրոջ օրհնությամբ միշտ եղեք առողջ, մնացեք նույնքան լավատես ու կենսախինդ, իմաստուն ու համբերատար: Շարունակեք կրթել ու զարգացնել բժշկությունը որպես կենսակերպ ու առաքելություն դարձրած Սպիտակ բանակի երիտասարդ զինվորներին ու Ձեր կոչմանը հավատարիմ, շարունակեք փրկել կյանքեր: 
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի անձնակազմն ի սրտե շնորհավորում է Ձեզ՝ ծննդյան տարեդարձի առթիվ: