Հերթագրում

Իզմիրլյան ԲԿ-ն միացել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին

03.02.2026

Իրազեկում

 

Հարգելի բուժառուներ,

Իզմիրլյան ԲԿ-ն միացել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին։

2026 թվականի հունվարի 1-ից սկսած դուք կարող եք առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ստանալ ձեզ անհրաժեշտ բժշկական օգնությունը։

Համընդհանուր ապահովագրության փաթեթը ակտիվացնելու համար մուտք գործեք «ArMed eHealth» հավելված և կոճակի սեղմումով վավերացրեք փաթեթը:

Փաթեթը կարող եք ակտիվացնել նաև այցելելով տեղամասային (պոլիկլինիկա, ամբուլատորիա) բժշկին, իսկ շտապ և անհետաձգելի դեպքերի ժամանակ փաթեթը կակտիվացվի տեղում:

Ձեզ անհրաժեշտ բժշկականօգնությունը որևէ բժշկական կենտրոնում ստանալուց առաջ նախ պետք է․

Քայլ 1․Այցելել տեղամասային պոլիկլինիկա, անցնել զննություն, հետո միայն ստանալ որոշակի հետազոտություններ անցնելու ցուցում և օնլայն ուղեգիր բժիշկի կողմից։

Քայլ 2․Մոտենալ ձեր նախընտրած բժշկական հաստատությունը, ստանալ ուղեգիրը և մոտենալ ձեր նախընտրած բժշկին կամ անցնել ձեզ ցուցված հետազոտությունը։