«Իզմիրլյան» ԲԿ-ում կատարվեց բժիշկների Օրհնության կարգ
23.10.2023
Հոկտեմբերի 21-ին Հայոց Եկեղեցին նշում է Սուրբ Ավետարանիչների տոնը, որը Վեհափառ Հայրապետի կողմից հռչակվել է Բժիշկների և բուժաշխատողների օրհնության օր։
Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքը բերվել էր Իզմիրլյան Բժշկական կենտրոն:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ Տեր Սահակ քահանա Սահակյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Դավիթ սարկավագ Հովհաննիսյանը կատարեցին բժիշկների Օրհնության կարգ։