Հերթագրում

«Իզմիրլյան» ԲԿ-ն հյուրընկալել էր Էօրնեկեան դպրոցի աշակերտներին

02.11.2023

Հոկտեմբերի 23-27-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի 11-րդ կենսաքիմիա հոսքի աշակերտներն իրենց մասնագիտական պրակտիկան անցկացրին Իզմիրլյան բժշկական կենտրոնում։

Դպրոցի սաների մասնագիտական պրակտիկան կազմակերպվեց ջերմ ու հոգատար միջավայրում, հետաքրքրող բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:

Էօրնեկեան դպրոցի ղեկավարությունը փաստեց, որ ամեն անգամ Իզմիրլյան կենտրոնը նորովի է կազմակերպում դպրոցի սաների մասնագիտական պրակտիկան և ավելի կայունացնում նրանց մասնագիտական կողմնորոշումը։