«Իզմիրլյան» բժշկական կենտրոնն առաջարկում կինեզոթերապևտիկ և մանուալ թերապևտիկ ծառայություններ
20.11.2015
Ժամանակակից կյանքում աշխատանքի բնույթն ու բովանդակությունը երբեմն անդրադառնում են մեր կյանքի որակի և առողջության վրա: Հարց է առաջանում. ինչպե՞ս կանխարգելել և պաշտպանել մեզ համար թանկ առողջությունը: Միանշանակ, պատասխանը մեկն է՝ հարկ է տարվա ընթացքում խորհրդակցել բժիշկի հետ և համապատսխան հետազոտություններ իրականացնել:
«Իզմիրլյան» ԲԿ-ն առաջարկում է մանուալ թերապևտիկ և կինեզոթերապևտիկ ծառայություններ: Հմուտ և փորձառու մասնագետներից խորհրդատվություն ստանալուց հետո կարող եք օգտվել համապատասխան բժշկական և առողջապահական միջոցառումներից:
Եթե կան ողնաշարային, հոդային, ջլամկանային և այլ խնդիրներ, ստորև ներկայացված տեղեկատվությունը նախապես կօգնի Ձեզ՝ որոշում կայացնելու:
Օստեոխոնդրոզ. դիմել մասնագետի, եթե կան հետևյալ գանգատները՝ ծանրության զգացողություն մեջքի հատվածում, պարանոցում, ցավ գոտկատեղում, սրտխառնոց, գլխապտույտ:
Կիֆոզ, սկոլիոզ, լորդոս (հիպեր և հիպո). նույնիսկ երրորդ և չորորդ աստիճանի սկոլիոզների դեպքում մեր կլինիկայում կա համապատասխան թերապևտիկ մոտեցում:
Արթրոզ, արթրիտ. մատուցվում են ծառայություններ և՛ մինչվիրահատական, և՛ հետվիրահատական շրջանում:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք կապ հաստատել մասնագետի հետ.
Հրանտ Սաֆարյան
Հեռախոս. +374 91 73 15 30, +374 95 03 70 07