Հերթագրում

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը՝ «Սուրբ Ներսես Մեծ» ԳՀԻ և ՀՀ ԱՆ Լ. Նազարովի անվան Պրոկտոլոգիայի ԳՀԻ իրավահաջորդը

29.08.2015

«ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոնը հանդիսանում է «Սուրբ Ներսես Մեծ» գիտակրթական և ուսումնական կենտրոնի և  ՀՀ Առողջապահության նախարարության Լ. Նազարովի անվան Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի իրավահաջորդը: 2000թ-ին ինստիտուտը սեփականաշնորհվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից: 2001թ.-ին նվիրաբերվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և վերանվանվեց «Սուրբ Ներսես Մեծ»  ԳԲԿ-ի 2002թ.-ին: «Իզմիրլյան» ԲԿ-ն բազմապրոֆիլ հիվանդանոց է` հագեցած նորագույն,ժամանակակից բժշկական սարքավորումներով, հմուտ, փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետներով: «Իզմիրլյան» ԲԿ-ում տարեկան կատարվում է շուրջ 8.000-ից ավելի վիրահատական միջամտություն,  ախտորոշիչ և լաբորատոր տարբերակներով հետազոտվում  է շուրջ 15.000 մարդ: «Իզմիրլյան» ԲԿ-ն հանդիսանում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Ազգային առողջապահության ինստիտուտի և N-1 բժշկական բազային քոլեջի գիտաուսումնական բազա:

Ներկայում «Իզմիրլյան»  ԲԿ–ում գործում են հետևյալ բաժանմունքները.


Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք
Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունք
Օրթոպեդիայի և սպորտային վնասվածքաբանության  բաժանմունք
Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք
Ուրոլոգիական կլինիկա
Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունք
Պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժություն
Էնդոսկոպիկ և ռեկոնստրուկտիվ գինեկոլոգիայի ծառայություն
Անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման և վիրահատարանային բաժանմունք
Խորհրդատվական-ախտորոշիչ բաժանմունք
Լաբորատոր բաժանմունք

Մեր Կենտրոնի բաժանմունքներն  ակտիվորեն համագործակցում են սփյուռքահայ անվանի բժիշկների հետ: Մասնավորապես, Ուրոլոգիական կլինիկան համագործակցում է Կարո Դերձակյանի հետ, ով Ռենալ տրանսպլանտացիայի ծրագրի տնօրենն է ԱՄՆ  Արևմտյան Կալիֆորնիայի բժշկական կենտրոնում: Օրթոպեդիայի և սպորտային վնասվածքաբանության բաժանմունքը համագործակցում է Ֆրանսուա Անտոնյանի  հետ, ով աշխատում է Սան Ռաֆայելի բժշկական կենտրոնի Օրթոպեդիկ վիրաբուժության բաժանմունքում (Կայզեր Պերմանենտե): Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը համագործակցում է ՌԴ Ն.Ն. Բլոխինի անվան Օնկոլոգիական գիտական կենտրոնի ավագ գիտ.աշխատող` Բ.Գ.Դ. Խաչատուր Բադալյանի հետ: 2008 թ. հուլիսից սկսած՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում սկսվել են  հիմնավոր վերանորոգման և նոր մասնաշենքի կառուցման լայնածավալ աշխատանքները: Կենտրոնը վերակառուցվել է և հագեցվել նորագույն ժամանակակից բժշկական սարքավորումներով և գործիքներով:

Բացվելու են նոր բաժանմունքներ և նոր ծառայություններ.


Անոթային վիրաբուժություն
Լոգոպեդիա
Ժամանակակից ֆիզոթերապիա
Նախատեսվում է կարդիոառիթմալոգիայի բաժանմունք

Բաժանմունքներ.


Ոչ ինվազիվ (առանց միջամտության) կարդիովիրաբուժության բաժանմունք
Կրծքախոռոչի վիրաբուժության բաժանմունք
Անոթային վիրաբուժության բաժանմունք
Ռոբոտային վիրաբուժության բաժանմունք

Ծառայություններ.


Ժամանակակից ճառագայթային ախտորոշում
Ռենտգեն կաբինետ
ՈՒՁՀ կաբինետ
Համակարգչային տոմոգրաֆիա (КТ)
Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (МРТ)