Հերթագրում

«Իզմիրլյան» ԲԿ-ում սրտաբանական ծառայություն

30.03.2023

«Իզմիրլյան» ԲԿ-ում սրտաբանական ծառայությունը իրականացնում է ոչ միայն վիրաբուժական հիվանդների բուժօգնություն, այլ նաև կատարում է ամբուլատոր խորհրդատվություն, ախտորոշում և միջազգային արդիական չափանիշներին համապատասխան բուժում, անրաժեշտության դեպքում՝ նաև ստացիոնարի պայմաններում: Մեզ մոտ կատարվում է սրտային հիվանդությունների լաբորատոր-գործիքային ախտորոշման և բուժման գրեթե ողջ ծավալը ( սրտի իշեմիկ հիվանդության, սրտային անբավարարության, սրտի ռիթմի խանգարումների, տարատեսակ կարդիոմիոպաթիաների, զարկերակային գերճնշման, բնածին և ձեռքբերովի արատների և այլն), բացառությամբ միջամտական և վիրաբուժական բուժում պահանջող դեպքերի:Կենտրոնը հագեցած է ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով, ինչը բժիշկ-մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմի հետ մեկտեղ թույլ է տալիս ապահովել բուժման առավել արդյունավետություն:
Նարինե Չարչյան «Իզմիրլյան» ԲԿ-ի սրտաբան