Հերթագրում

«Իզմիրլյան» ԲԿ-ն մասնակցել է «Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության հեռանկարը ՀՀ-ում» թեմայով սեմինարին

25.01.2023

«Իզմիրլյանե ԲԿ-ն՝ ի դեմս Ֆինանսական գծով փոխտնօրեն Վահե Ճուղուրյանի և Ադմինիստրատիվ զարգացման և բարեփոխումների գծով փոխտնօրեն Միքայել Սարգսյանի, ս.թ. հունվարի 23-ին մասնակցել է Dimension Legal RVS ընկերության և ՀՀ Մեծ բրիտանիայի դեսպանատան կազմակերպած «Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության հեռանկարը ՀՀ-ումե թեմայով սեմինարին:
Սեմինարին, որպես օրինակ, ներկայացվել են  Մեծ Բրիտանիայի հակակոռուպցիոն համակարգը, Մեծ Բրիտանիայի փորձը «իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությանե դաշտում, «Complianceե ծրագրերը՝ որպես պատասխանատվությունից ազատման և ներդրումների գրավչության բարձրացման կարևորագույն գործիք։ Քննարկմանը օնլայն տարբերակով միացել են նաև էքսպերտներ՝ Մեծ Բրիտանիայից։
 

Մեդիա