ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. «Իզմիրլյան» ԲԿ-ի ճառագայթային ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ Հռիփսիմե Հյուսնունցի հետ։
15.04.2021
1.Բժշկի կարևորագույն հատկանիշը:
Առաջին հերթին՝ մարդասիրությունը և սրտացավությունը: Բժշկին դիմող մարդն արդեն գտնվում է որոշակի բարդ հոգեվիճակում. չէ՞ որ նա ունի ցավ, ունի մտավախություն, որ կարող է իր օրգանիզմում ինչ-որ բան այն չէ, իսկ բժիշկն իր սրտացավ վերաբերմունքով պետք է իրեն դիմած պացիենտին վստահություն ներշնչի:
2. ՀՇ հետազոտություն անցնելու համար պարտադի՞ր է բժշկի ցուցումը, թե՞ հնարավոր է առանց ցուցման անցնել հետազոտություն:
Այո, կարող են, բայց ցանկալի չէ, քանի որ, ՀՇ-ի շարժիչ ուժր ռենտգեն ճառագայթն է, որը ունի վնասակար ազդեցություն օրգանիզմի վրա և նրա չարաշահումը ցանկալի չէ: Կան հիվանդություններ, որոնք ախտորոշվում են ՀՇ-ի միջոցով և այդ բուժման ընթացքը բուժող բժշկի թույլտվությամբ կարել է դինամիկ հսկողության տակ պահել սոնոգրաֆիկ կամ ՄՌՏ-ի միջոցով, որոնք ճառագայթային մեթոդ չեն և ունեն նվազագույն ազդեցություն օրգանիզմի համար:
3.Ինչ ժամանակակից մեթոդներ կան առողջապահության համակարգում, որոնք կօգնեն խուսափել օնկոլոգիական հիվանդություններից:
Այժմ մեր ժամանակակից առողջապահությունը թույլ է տալիս վաղ փուլում մի շարք ոչ բարդ հետազոտությունների շնորհիվ բացահայտել բազմաթիվ հիվանդություններ՝ այդ թվում օնկոլոգիական հիվանդությունները:
Այդ պատճառով ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլորին՝ պարբերաբար դիմել բժշկի, անցնել սկրինինգ հետազոտություններ, որպեսզի խնդրի դեպքում հնարավորինս արագ կազմակերպել հիվանդության բուժման ընթացքը: Պետք է ուրախությամբ նշել նաև այն, որ այդ հետազոտություններից շատերն անվճար են և ուղղակի պետք է անտարբեր չլինել սեփական առողջության նկատմամբ:
4.Երեխաների մոտ ո՞ր տարիքից է ցուցված ՀՇ-ի հետազոտությունը:
Կան որոշակի խմբեր, որոնց համար ՀՇ-ն հանդիսանում է հարաբերական հակացուցում: Երեխաներն այդ խմբերից մեկն են, որոնց հետազոտությունը կատարում ենք խիստ անհրաժեշտության դեպքում:
5.Կարելի՞ է կատարել ամբողջ օրգանիզմի ՀՇ-ն հետազոտություն:
Ամբողջ մարմնի ՀՇ-ն հիմնականում կատարում ենք օնկոլոգիական խնդիրներ ունեցող պացիենտներին և պոլիտրավմանների ժամանակ, մնացած այլ դեպքերում կատաարվում է հստակ բժշկի ցուցումով:
6. Մի փոքր խոսենք այս շրջանի ձեր ծանրաբեռնվածության մասին, և ինչ խոսք ձեր կատարած աշխատանքի մասին:
(խոսքս COVID-19-ի մասին է)
Չնայած մեր հիվանդանոցը դե ֆակտո չի ընդունել COVID դրական պացիենտների, սակայն առողջապահական մեծ ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով ունեցել ենք COVID բացասական երկողմանի թոքաբորբով պացիենտների համար նախատեսված բաժանմունք: Դրա հետ մեկտեղ կար նաև ամբուլատոր պացիենտների մեծաքանակ հոսք, որով պայմանվորված մեր առաջարկով և տնօրինության թույլտվությամբ ունեցել ենք հետազոտության գնի իջեցում:
7. 2020 թ. մեր երկրի համար ծանր տարի էր: Գիտենք, որ պատերազմի օրերին դուք նույնպես աշխատում էիք ծանրաբեռնված և ոչ սովորական ռեժիմով, և Ձեր պացիենտները զինվորներն էին, կարող ե՞ք խոսել մի փոքր այդ օրերի մասին:
2020 թ-ը փետրվար ամսից եղել է արհավիրքային, բայց սեպտեմբեր ամսին սկսվեց չարաբաստիկ պատերազմը, որը կարծում եմ թերևս երկրաշարժից և Արցախյան արաջին գոյամարտից հետո ամենաահարակու բանն էր, որ կարող էր մեր հետ կատարվել և այդ մասին շատ դժվար է խոսել: Մենք ընդունել ենք գրեթե 300 պացիենտ տարբեր աստիճանի վիրավորումներով: ՄԵծ հպարտություն ենք ապրել տեսնելով, և լսելով իրենց խիզաիությունների մասին: Երբ մենք հուսահատ աչքերով, զսպելով մեր էմոցիաները նայում էինք տղաներին, անկախ իրենց վիճակից, իրենք էին մեզ սփոփում: Նրանց աչքերի մեջ կար մեծ հույս, հավատ ու վստահություն, որն էլ մեզ ուժ էր տալիս աշխատելու:
8.Ի՞նչ կմաղթեք…
Մաղթում եմ լինեն առողջ, առողջությունը կյանքի շարժիչ ուժն է, հետևեք ձեր առողջությանը, որպեսզի տխրելու քիչ առիթներ ունենաք, իսկ բժշկին այցելելը լինի միայն պրոֆիլակտիկ նպատակով : Աստված բոլորիս հետ …
Հռիփսիմե Հյուսնունց
«Իզմիրլյան» ԲԿ-ի ճառագայթային ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ