«Ինգո Արմենիա» ԱՓԲ ընկերությունը մասնագիտական պատասխանատվության ապահովագրության վկայագրեր առաջինն ընձեռեց «Իզմիրլյան» ԲԿ բժիշկ- անէսթեզիոլոգներին
26.11.2015
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում նոյեմբերի 26-ին «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ աշխատակիցներն ընկերության տնօրեն Լևոն Ալթունյանի անունից կլինիկայի բժիշկ-անէսթեզիոլոգներին հանձնեցին մասնագիտական պատասխանատվության առողջապահական վկայագրեր մեկ միլիոն դրամի ծածկույթով:
Վկայագրերով շնորհվեցին Միքայել Էլոյանը, Յուրի Մուսախանյանը, Արա Երիցյանը, Արտյոմ Մանասյանը և Տիգրան Վարդանյանը:
Իր շնորհակալական և երախտիքի խոսքն ասեց «Ինգո Արմենիա» ընկերությանը, մասնավորապես, ընկերության ղեկավար Լևոն Ալթունյանին, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը:
Ի դեպ, հավելենք, որ «Իզմիրլյան» ԲԿ բժիշկ-անէսթեզիոլոգները հանրապետությունում մասնագիտական պատասխանատվության ապահովագրության վկայագրեր ստացողներից առաջինն էին: