«Իզմիրլյան» ԲԿ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքում կատարվել է հերթական, իր տեսակի մեջ առանձնահատուկ վիրահատություն
24.11.2015
Պացիենտ Ղ.Վ.-ն ընդունվել է կլինիկա՝ գանգատվելով որովայնի փքվածությունից և կծկող բնույթի ցավերից, գազերի դուրս մղման բացակայությունից: Վերոհիշյալ գանգատները նշում է 4-5 օր շարունակ:
Պացիենտը հետազոտվել է, որի արդյունքում ախտորոշվել է. «Դոլիխոմեգասիգմա, սուր աղիքային անանցանելիություն»: Վիրահատության ընթացքում որովայնում հայտնաբերվել է հաստ աղիքի ձախ կեսի խիստ արտահայտված փքվածություն՝ տրամագիծը մոտ 15-20սմ, պատերը՝ բարակած:
Որպես բուժման առաջին փուլ կատարվել է ձախակողմյան հեմիկոլէկտոմիա՝ միփողանի տրանսվերզոստոմայի ձևավորումով:
Վիրահատության ընթացքում հեռացվել է մոտավորապես 1.5 մետր աղիքի հատված: Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ: Դուրս է գրվել բավարար վիճակում:
Վիրահատությունից երկու ամիս անց կատարվել է ռեկոնստրուկտիվ վիրահատություն՝ վերականգնելով աղիքի ամբողջականությունը: Ներկայում աղիները գործում են կանոնավոր, գանգատներ չի նշում և զգում է լիովին առողջ:
«Իզմիրլյան» ԲԿ կոլոպրոկտոլոգիայի բաժնի վարիչ՝ Ա. Հակոբյան և վիրաբույժ- պրոկտոլոգ՝ Ս. Պողոսյան: