«Իզմիրլյան» ԲԿ-ում կատարվել է լապարոսկոպիկ ձախակողմյան հեմիկոլէկտոմիա բերանակցումով, մեծ ճարպոնի մասնահատում
18.10.2022
Հիվանդ Հ. Ա., 47 տարեկան, ընդունվել է «Իզմիրլյան» ԲԿ-ի կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք, գանգատվելով որովայնի ձախ շրջանի ցավերից, ընհանուր թուլությունից, կղազատման խանգարումից, արյունահոսությունից դեֆեկացիայի ժամանակ:
Հիվանդը հետազոտվել է, կատարվել է կոլոնոսկոպիա, հայտնաբերվել է սիգմայաձև խթաղիքի վերին երորդականի քաղցկեղ:
Ուռուցքը տեղակայվում է սիգմայաձև աղիքի վերին երորդականում, 8x8սմ չափսերով, պինդ կոնսիստենցիայի, ներաճում է որովայնի ձախ կողմնային պատ:
Կատարվել է լապարոսկոպիկ ձախակողմյան հեմիկոլէկտոմիա բերանակցումով, մեծ ճարպոնի մասնահատում:
Հետվիրահատական ընթացքը եղել է հարթ:
Դուրս է գրվել լավացումով:
Վիրահատությունը կատարել է «Իզմիրլյան» ԲԿ-ի կոլոպրոկտոլոգ Տիգրան Բաղդասարյանը։
Վիրահատությանը մասնակցե են նաև «Իզմիրլյան»ԲԿ-ի կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի վարիչ Արամ Հակոբյանը և «Իզմիրլյան» ԲԿ-ի ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ Նարեկ Պողոսյանը։