Հերթագրում

«Իզմիրլյան» ԲԿ-ում տեղի ունեցավ բուժքույրերի աշխատանքային ծրագրերին վերաբերող զեկույց-ներկայացում

19.11.2015

«Իզմիրլյան» ԲԿ-ում տեղի ունեցավ արդեն իսկ ավանդույթ դարձած բուժքույրերի կատարված և կատարվելիք ծրագրերի մասին զեկույց-ներկայացում, որը յուրաքանչյուր անգամ ներկայացնում են տարբեր բաժինների բուժքույրեր:

Իրենց ելույթներով բազմիցս հանդես են եկել օրթոպեդիայի, ուրոլոգիայի, քիթ-կոկորդ-ականջաբանության, վիրաբուժական պրոկտոլոգիայի բաժանմունքի բուժքույրերը:

Նոյեմբերի 19-ին իր ելույթով հանդես եկավ կոլոպրոկտոլոգիայի ավագ բուժքույր Նարինե Գալոյանը: Իր ելույթում նա ներկայացրեց «կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների, ինչպես նաև հաստ աղիքի անատոմիան»:

 Ավարտից հետո խոսքով  հանդես եկան «Իզմիրլյան» ԲԿ ադմինիստրատիվ զարգացման գծով փոխտնօրեն Ս. Առուշանյանը և  գլխավոր  բուժքույր Ս. Մարտիրոսյանը :

Ս. Մարտիրոսյանը նշեց, որ ավելի հաճախակի են լինելու նմանատիպ ելույթները և պահպանվելու է ավանդույթը: Իր խոսքում նա նաև շնորհակալություն հայտնեց  զեկույցը ներկայացնող Ն. Գալոյանին:

Վերջում ամփոփիչ խոսքով հանդիպումն ավարտեց «Իզմիրլյան» ԲԿ ադմինիստրատիվ զարգացման գծով փոխտնօրեն Ս. Առուշանյանը:

«Ողջունում եմ բուժքույրերի պատրաստվածությունը, նախաձեռնողականությունը և ակտիվ ներգրավածությունը, և միաժամանակ, առաջարկում, որ յուրաքանյուր բաժնի ավագ բուժքույր իր բաժնի բուժքույրերի համար ևս նմատաիպ ծրագրեր ներկայցնի, ինչպես նաև, նրանց ավելի շատ ընդգրկեն կլինիկական դեպքերի քննարկումներին»: