Իզմիրլյան ԲԿ բացվեց տարածաշրջանում առաջին Միզաքարային հիվանդության բուժման գերազանցության կենտրոնը:
18.12.2024
Իզմիրլյան բժշկական կենտրոնը, Մայր Աթոռի հովանու ներքո, մեկ միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել հայաստանյան առողջապահական ոլորտում և ձեռք է բերել միզաքարային հիվանդության և ուրոլոգիական այլ հիվանդությունների բուժման նորագույն ու եզակի տեխնոլոգիաներ՝ ինչպիսիք են Storz Medical-ը, Olympus-ը և Quanta Systems-ը: