Հերթագրում

Տնօրհնեք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում

30.04.2022

Տնօրհնեքի կարգը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր բարեպաշտական ամենատարածված արարողություններից է:  
Ծիսակատարության ժամանակ քահանան օրհնում է տունը, դրա բնակիչներին, ինչպես նաև տան բարիքները` հացը, աղը և ջուրը:
Տնօրհնյաց  կարգ կատարվեց նաև «Իզմիրլյան. ԲԿ-ում:
«Իզմիրլյան» ԲԿ հոգևոր տեսուչ Տեր Սահակ քահանա Սահակյանը օրհնեց բժիշկներին, հիվանդներին և նրանց հարազատներին: 
Արարողությունից հետո մասնակիցներն օգտվեցին օրհնված հացից, աղից և ջրից, որից հետո Տեր հայրն այցելեց հիվանդանոցի բոլոր բաժանմունքներ և փոխանցեց Սուրբ Հարության ավետիսը բոլորին:
 

Մեդիա