Կոնֆերանս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում՝ նվիրված ցավային համախտանիշին
21.10.2015
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ «Բեռլին-Խեմի» հայաստանյան ներկայացուցչության կոնֆերանսը: Այն նվիրված էր ցավային համախտանիշին, որը վարեց «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը: Բժիշկների կողմից բավականաչափ հետաքրքիր հարց և պատասխաններով ամփոփեցին հանդիպումը: Ա. Չարչյանն իր շնորհակալական խոսքը հայտնեց կազմակերպիչներին՝ վերջում բոլոր բժիշկներին հրավիրելով «Բեռլին-Խեմի» կազմակերպած ֆուրշետին:
«Իզմիրլյան» ԲԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքին. բարձրակարգ բուժում` միջազգային չափորոշիչներին համապատասխան: