Հերթագրում

«Բուժվիր հիմա, վճարիր հետո». «Իզմիրլյան» ԲԿ-ի և «Ինեկոբանկի» նոր համագործակցությունը

24.11.2023

«Իզմիրլյան» ԲԿ-ը բժշկական օգնության ու սպասարկման ծառայություններից օգտվող իր բուժառուներին ֆինանսական անհարմարություններից զերծ պահելու նպատակով, հայտարարում է «Բուժվիր հիմա, վճարիր հետո» ծրագրի մեկնարկի մասին:

Ծրագիրն իրականացվելու է «Իզմիրլյան» ԲԿ-ի և «Ինեկոբանկի» համագործակցության շրջանակներում, «Ինեկոբանկի» բջջային հավելվածի Paylater համակարգի միջոցով:

Բուժառուները բջջային հավելվածի միջոցով կարող են դիմել «Ինեկոբանկ», վայրկյանների ընթացքում ստանալ վարկային սահմանաչափ և կատարել վճարումներ «Իզմիրլյան» ԲԿ-ի կողմից մատուցված ծառայությունների համար:

Առաջին 3 ամիսների ընթացքում ծրագրից օգտվող բուժառուներին վարկային սահմանաչափը կտրամադրվի 0 % տոկոսադրույքով:

Ծրագիրը հասանելի է 27.11.2023թ-ից:

Ծրագրից օգտվելու մանրամասների վերաբերյալ տեղեկատվական թերթիկը կարող եք ստանալ «Իզմիրլյան» ԲԿ-ի ընդունարանից կամ դիմել հաշվապահություն՝ 238 սենյակ Աղավնի Մկրտչյանին (հեռախոս 055-75-45-70) ժամը 09:00-ից 17:00-ը: