Հերթագրում

Ջրօրհնեք և Տնօրհնեք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում

11.01.2023

Ջրօրհնեքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նվիրական արարողություններից է, որով հիշատակվում է Հորդանան գետում Տեր Հիսուս Քրիստոսի մկրտությունը:
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ «Իզմիրլյան» ԲԿ-ում տեղի ունեցավ Ջրօրհնեքի և Տնօրհնեքի արարողություն։ 
«Իզմիրլյան» ԲԿ-ի հոգևոր տեսուչ Տեր Սահակ քահանա  Սահակյանը  օրհնեց բժիշկներին, հիվանդներին և նրանց հարազատներին: 
Սուրբ Մյուռոնով և Խաչով օրհնված ջուրը, հացը և աղը արարողությունից հետո բաժանվեցին հիվանդանոցի անձնակազմին և հիվանդներին: 
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։
 

Մեդիա