Աջ ծնկան հոդի միջային մահիկի վերականգնում արթրոսկոպիկ եղանակով՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում
28.02.2023
33-ամյա բուժառուն կքանստած վիճակից կտրուկ բարձրանալու հետևանքով ստացել էր ծնկահոդի վնասվածք։ Կլինիկական և գործիքային հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել էր աջ ծնկան հոդի միջային մահիկի ռադիալ վնասում: «Իզմիրլյան» ԲԿ վնասվածքաբան Նարեկ Չալիկյանի կողմից կատարվել է աջ ծնկան հոդի միջային մահիկի վերականգնում արթրոսկոպիկ եղանակով։Վիրահատության հաջորդ օրը բուժառուն դուրս է գրվել հիվանդանոցից՝ քայլելով մեկ ձեռնափայտի օգնությամբ։