«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կատարվել է հերթական բարդ վիրահատությունը. արմատապես հեռացվել է 78 տ. կնոջ չարորակ նորագոյացության առկայությամբ երիկամը
15.10.2015
Շուրջ երեք ժամ տևած ծանր վիրահատությունը բարեհաջող ավարտ է ունեցել: Այժմ հիվանդն ապաքինման փուլում է և գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Վիրահատությունը կատարել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգ-վիրաբույժ Համլետ Դվոյանը, ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբան-ուրոլոգ Վարուժան Շահսուվարյանը, ինչպես նաև բժշկական կենտրոնի և հիվանդի հարազատների խնդրանքով ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը: