Հերթագրում

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքում բացառիկ վիրահատություն է իրականացվել

04.11.2015

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքում բացառիկ վիրահատություն է իրականացվել, մասնավորապես, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն,  պրոֆեսոր Արմեն Չարչյանի գլխավորությամբ և վնասվածքաբան-օրթոպեդ Սահակ Սարիբեկյանի մասնակցությամբ:


Պացիենտ՝ 26 տարեկան, ընդունվել է բնածին արատով՝ ոսկրային ֆիբրոզ (դիսպլազիա) ախտորոշմամբ: Ընդունվելիս պացիենտի մոտ առկա էր աջ սրունքի արտահայտված դեֆորմացիա՝ առանց վերջույթի հենարանային ֆունկցիայի:


Իրականացվել է դեֆորմացիայի ուղղում՝ բազմակի ոսկրահատումների միջոցով և շտկված  առանցքի ֆիքսում՝ անտերոգրատ ինտրամեդուլյար մեխով: Ներկա պահին հիվանդը գտնվում է վերակագնողական փուլում:


«Իզմիրլյան» ԲԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքին. բարձրակարգ բուժում՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան:

Մեդիա