Հերթագրում

Եզակի վիրահատություն իրականացվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում

17.07.2015

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում  իրականացվել է եզակի վիրահատություն: Կլինիկա ընդունված պացիենտի մոտ ախտորոշվել է աջ մակերիկամի մեծ չափերի նորագոյացություն: Կատարվել է աջ մակերիկամի լապարոսկոպիկ հեռացում, որին իր խորհուրդներով ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նորվեգացի հանրահայտ պրոֆեսոր Բյոռն Էդվինը: Վիրահատության ամբողջ ընթացքը տևել է 50 րոպե, ավարտվել է բարեհաջող, առանց բարդությունների: Ներկայում հիվանդը տեղաոխվել է հիվանդասենյակ, ընդհանուր վիճակը գնահատվում է բավարար:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքին. բարձրակարգ բուժում` միջազգային չափորոշիչներին համապատասխան