Հերթագրում

Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2015 թվականի մրցանակ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնին

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 6-ի «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2015 թվականի մրցանակներ շնորհելու մասին» թիվ 355-Ա որոշման համաձայն, այսօր Արմենիա Մարիոթ հյուրասրահում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնին շնորհվեց մրցանակ ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերված նշանակալի արդյունքների և որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար:

Իր երախտիքի խոսքով հանդես եկավ «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Ա. Չարչյանը: Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին` կենտրոնի թիմային աշխատանքի արդյունքը բարձր գնահատելու համար:

Մեդիա