«Իզմիրլյան» ԲԿ Պլաստիկ վիրաբուժության բաժանմունքը գործել է դեռևս 1999 թ-ից: Այն հանրապետությունում առաջիններից մեկն էր: 2004թ. բաժանմունքը տրոհվեց և դարձավ Պլաստիկ վիրաբուժության ծառայություն Քիթ կոկորդ- ականջաբանության բաժանմունքի կազմում:
2014-2016թթ, պայմանավորված հիվանդների մեծ հոսքով, որոշում կայացվեց ստեղծել երկու առանձին բաժանմունքներ՝ Քիթ-կոկորդ- ականջաբանության և Պլաստիկ վիրաբուժության:
Այսօր Պլաստիկ և Էսթետիկ վիրաբուժության բաժանմունքն ունի երեք պլաստիկ և մեկ դիմածնոտային վիրաբույժ:
Բաժանմունքը ղեկավարում է Գևորգ Ֆելիքսի Կարապետյանը:
Բաժանմունքը հագեցած է միջազգային ստանդարտներին համապատասխանող սարքավորումներով:
Բաժանմունքում կատարվում են պլաստիկ վիրահատություններ ամբողջական ծավալով՝ դեմքի պլաստիկա, քթի, ականջների, կոպերի վիրահատություններ, դեմքի մաշկի, պարանոցի ձգում, կրծքերի պլաստիկա, որովայնի առաջային պատի և ազդրերի պլաստիկ վիրահատություններ:
Դրանք կատարվում են վիրահատական և նորագույն տեխնոլոգիաներով, ինչպիսիք են մարմնի ուրվագծային շտկումներ իրականացնող և մաշկի որակական չափանիշները փոխող լիպոսակտորը:
Պատերազմի ընթացքում և դրանից հետո «Իզմիրլյան» ԲԿ Պլաստիկ և Էսթետիկ վիրաբուժության բաժանմունքը սպասարկել է մեծ թվով զինծառայողների:

Գևորգ Ֆելիքսի Կարապետյան
Պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ

Լեոնիդ Հարությունի Թորոսյան
Պլաստիկ վիրաբույժ

Գայանե Վեսմիրի Ոսկանյան
Պլաստիկ վիրաբույժ

Ռադիկ Ալբերտի Դալլաքյան
Պլաստիկ վիրաբույժ

Բաբկեն Արտակի Կիրակոսյան
Պլաստիկ վիրաբույժ

Թեհմինե Հմայակի Ասատրյան
Պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ
