Ի՞նչ է տղամարդու անպտղությունը
16.07.2023
Տարածված այն կարծիքը, եթե կինը չի հղիանում, ուրեմն հենց ինքն է դրանում մեղավոր, շատ սխալ է: Վաղուց արդեն հաստատված է, որ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է ոչ հազվադեպ, քան կանանց մոտ: Եթե մեկ տարվա լիարժեք և առանց պահպանման միջոցներ օգտագործելու սեռական ակտիվության պայմաններում բեղմնավորում չի եղել, ապա հավանականությունը, որ խնդիրը հենց տղամարդու վերականգնողական համակարգում է, կազմում է մոտավորապես 45%: Մինչև բուժում սկսելն անհրաժեշտ է հետազոտել և՛ կնոջը, և՛ տղամարդուն՝ պատճառը հայտնաբերելու համար:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում դուք կգտնենք այս բոլոր հարցերի պատասխանները: Տղամարդու վերարտադրողական ունակությունն ամբողջությամբ կախված է սերմի որակից և քանակից: Յուրաքանչյուր վարկյանում տղամարդու օրգանզմում արտադրվում են 1000-ից ավելի սպերմատոզոիդներ: Սեռական հասունացոումից մինչև մահ այդ պրոցեսն ընթանում է անընդհատ: Եվ այս ամբողջը նպաստում է, որ ինչ-որ պահի ամենաարագ ու ամենակենսունակ սպերմատոզոիդը հասնի կնոջ ձվաբջջին ու բեղմնավորի այն: Ցավոք, կան բազմաթիվ հիվանդություններ և անբարենպատ գործոններ, որոնք ընդունակ են խանգարելու այդ գործընթացին:
Տղամարդու անպտղության հիմքում ընկած է 3 հիմնական խնդիր.
- սպերմատոզոիդների ոչ լիարժեքությունը,
- սպերմատոզոիդների քանակի կտրուկ իջեցումը,
- սպերմատոզոիդների սերմնատար ծորաններով շարժման և սերմնաժայթքման խանգարումը:
Ամենահամեստ հաշվարկներով այս ամենը կարող են առաջացնել տասնյակից ավելի պատճառներ, որոնցից ամենահաճախ հանդիպողներն են.
- Վարիկոցելե (15%). ամորձու և սերմնածորանի երակների լայնացում: Վարիկոցելեի հետևանքով բարձրանում է ամորձիների ջերմաստիճանը, տեղի է ունենում նրանց գործունեության խանգարում և սպերմատոզոիդների վնասում:
- Տղամարդու սեռական օրգանների վնասվածքներ (սերմնալարի կամ ամորձու ոլորումէ 10-12%) և արատներ (կրիպտօրխիզմ, երբ ամորձին չի իջնում փոշտ` 7.8%):
- Ինֆեկցիոն հիվանդություններ. հատկապես սեռական ճանապարհով փոխանցվող իֆեկցիաները՝ գոնորեա, սիֆիլիս, խլամիդիոզ, տրիխոմոնիազ և այլն: Սակայն տղամարդկանց սեռական օրգանների վրա շատ ավելի ծանր է ազդում մանկական ինֆեկցիաներից էպիդեմիկ պարոտիտը:
- Տղամարդու միզասեռական օրգանների բորբոքումներ. օրինակ՝ պրոստատիտ (շագանակագեղձի բորբոքում) կամ ուրետրիտ (միզուկի բորբոքում)
- Սեքսուալ խանգարումներ (5.9%). էրեկցիայի խանգարում, վաղաժամ սերմնաժայթքում և այլն:
- Իմունոլոգիական խանգարումներ (4.5%). իմունիտետի խանգարման դեպքում օրգանիզմում արտադրվում են հատուկ նյութեր, որոնք ընդունակ են վնասելու սեփական սպերմատոզոիդները:
- Հորմոնալ խանգարումներ (8.8%). օրինակ` տեստոստերոնի պակասը:
- Սերմնատար ուղիների օբստրուկցիա (1.7%):
- Եվ վերջապես, տղամարդու անպտղությունը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ արտաքին գործոններով՝ վնասակար նյութերը (ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութեր, որոշ դեղեր), վատ էկոլոգիան (ռադիացիա, պեստիցիդներ, վիտամին C-ի և ցինկի պակաս), ինչպես նաև սեփական օրգանիզմի հանդեպ ոչ ճիշտ վերաբերմունքը (շատ նեղ հագուստ, հաճախակի այցելություն շոգեբաղնիք, չափից ավելի սպորտային պարապմունքներով ծանրաբեռնվել) և այլն (5.5%):
Եթե անգամ անպտղության պատճառը հնարավոր չէ վերացնել, միևնույնն է, ի շնորհիվ ժամանակակից բժշկության մեթոդների կա հնարավորություն կատարել բեղմնավորում: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մեր մասնագետները կօգնեն արագ ստանալ սպառիչ պատասխաններ ձեզ հուզող խնդիրների վերաբերյալ:
- Սերմնահեղուկի ներարգանդային ներարկում:
- ԱՄԲ (ձվաբջջի բեղմնավորումը փորձանոթում և տեղափոխումն անմիջապես արգանդի խոռոչ):
- ICSI (սպերմատոզոիդի անմիջական ներարկում ձվաբջջի մեջ):
- Սպերմայի դոնորություն:
Հնարավորությունները շատ են: Չնայած հաջողությունը 100%-ով երաշխավորված չէ, սակայն ժամանակակից բժշկության ձեռքբերումները հնարավորություն են տվել բազմաթիվ մարդկանց վայելել ծնող լինելու բերկրանքը:
Եթե ունեք վեր նշված պաթոլոգիաներից որևէ մեկը, ապա դիմեք «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ դուք կստանաք բարձրակարգ մասնագետի խորհրդատվություն և անհրաժեշտ բուժում:
Գ. Ավանեսյան
Ծրագրի պատասխանատու, բժիշկ-ուրոլոգ
Ուրոլոգիայի կլինիկա
Հեռախոս. +374 10 24 24 83, +374 91 11 14 11