Ձայնի զարգացումը երեխաների մոտ
16.07.2023
Ներզատական համակարգի հորմոնալ տարիքային տեղաշարժերի արդյունքում, որոնք ծագում են սեռական հասունացման շրջանում, տեղի է ունենում ինչպես ամբողջ օրգանիզմի փոփոխություն, այնպես էլ ձայնային ապարատի մուտացիա:
Մանկական ձայնից հասունի անցումը կոչվում է մուտացիայի շրջան: 13-15 երեխաների տարեկային խմբի համար սա ֆիզիոլոգիական երևույթ է: Տղաների ձայնային ապարատը այդ ընթացքում աճում է արագ և անհավասարաչափ, իսկ աղջիկներինը՝ դանդաղ: Աղջիկների ձայնը փոխվում է աստիճանաբար: Սա ավելի շուտ էվոլյուցիա է, քան` մուտացիա: Մուտացիան տևում է 1 ամսից մինչև 2-3 տարի: Ամբողջ գործընթացը բաժանվում է 3 փուլի՝ սկզբնական, հիմնական, վերջնական:
Ձայնի զարգացումը բաժանվում է 4 փուլի.
- նախադպրոցական. մինչև 6-7 տարեկան,
- մինչ մուտացիոն. 6-7 մինչև 13 տարեկան,
- մուտացիոն 13-15 տարեկան,
- հետմուտացիոն 15-17 տարեկան:
Հետմուտացիոն շրջանին բնորոշ է չամրապնդված ձայնային ապարատի թեթև վնասումներն ու ձայնի գերհոգնածությունը: Այս փուլը շարունակվում է մի քանի ամիս, որի ընթացքում ընդարձակվում է դիապազոնը, որոշվում է ձայնի բարձրությունը, ուժգնությունը և տեմբրը: Ամրապնդվում է մեծահասակի ձայնառաջացման մեխանիզմը: