«Քարի դարաշրջան»-ն ավարտվել է...
16.07.2023
Միզային նոր քարերի առաջացման կանխարգելումը
Միզուղիներում առաջացած քարը հեռացնելուց հետո բժիշկը պարզում է, թե կա՞ արդյոք նոր քարի առաջացման վտանգ, ինչու՞ է անհրաժեշտ նախապես հետազոտել միզային քարի կառուցվածքը, ապա ուսումնասիրել բուժմանը նախորդած արյան եւ մեզի թեստերի արդյունքները:
Եթե քարի առաջացման վտանգը ցածր է, կենսակերպի փոփոխությունների կապակցությամբ խորհրդատվությունը բավարար է՝ նվազեցնելու նոր քարերի ձևավորման վտանգը:
Խորհուրդներ մեծահասակներին
Խմեք շատ հեղուկներ.
- ամեն օր 2,5 -3 լիտր,
- խմեք հավասարաչափ` ամբողջ օրվա ընթացքում,
- ընտրեք չեզոք հեղուկներ, ինչպիսիք են՝ ջուրը կամ կաթը,
- մեզի օրական քանակը պետք է լինի 2-2.5 լիտր,
- ուշադրություն դարձրեք մեզի գույնին, այն պետք է լինի բաց դեղնավուն,
- խմեք ավելի շատ հեղուկներ, եթե եղանակը տաք է կամ կատարում եք ֆիզիկական աշխատանք: Այն կօգնի հավասարակշռելու հեղուկի կորուստը:
Համապատասխանեցնել սննդակարգ
Կախված անհատական առանձնահատկություններից, բժիշկը կարող է խորհուրդ տալ համապատասխան սննդակարգ.
- սնվել հավասարակշռված և բազմազան սննդակարգով,
- ավելի շատ օգտագործել բանջարեղեն (բուսական մանրաթել) և մրգեր (հատկապես ցիտրուսային),
- օգտագործել օքսալատների ցածր պարունակությամբ մթերքներ (ձու, ոսպ, սպիտակ բրինձ, խնձոր, խաղող, ծաղկակաղամբ),
- սննդակարգը պետք է պարունակի բավարար քանակությամբ կալցիում (մոտ 1000 մգ օրական), սակայն, պետք է զգույշ լինել կալցիումական հավելումներից, (մշտապես խորհրդակցել բժշկի հետ),
- նվազեցնել աղի քանակը սննդակարգում (օրական ոչ ավելի, քան 3-5 գրամ),
- սահմանափակել կենդանական սպիտակուցները, հատկապես երիտասարդ կենդանիների միսը փոխարինել բուսական սպիտակուցներով, օրինակ՝ ավոկադո, ծաղկակաղամբ կամ ոլոռ,
- պահպանել մարմնի քաշը (մարմնի քաշի ինդեքսը պետք է լինի 18-25 կգ / մ2):
Առողջարարական սովորություններ
- հետևել առողջ ապրելակերպի դրույթներին, դա միշտ էլ լավ գաղափար է,
- զբաղվել սպորտով և ֆիզիկական վարժություններով՝ շաբաթը 2-3 անգամ,
- խուսափել սթրեսային իրավիճակներից:
Նյութափոխանակության գնահատում
Եթե առկա է միզային քարի ձեւավորման մեծ վտանգ, բժիշկը կարող է նշանակել նյութափոխանակության գնահատման, արյան և մեզի հետազոտություններ՝ որոշելու, թե հետագայում ինչ բուժում է անհրաժեշտ՝ կախված հետազոտությունների արդյունքներից, հնարավոր է դեղորայքային բուժում նշանակվի: Որպես կանոն, այդ դեղերը անվտանգ են: Բացի այդ, օգտակար է քննարկել նաև ապրելակերպի փոփոխությունները: Ելնելով անհատական առանձնահատկություններից՝ բժիշկը քննարկում և առաջարկում է բուժման տարբերակները:
Լրացուցիչ տեղեկությունների և մասնագիտական տեղեկատվության համար կարող եք դիմել.
«ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոն
Հայաստան, Երևան, Ահարոնյան փողոց 6
Ուրոլոգիայի կլինիկա
Հեռ: +374 10 24 24 83
E-mail: urologizm@gmail.com